ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մեկ մի­լիար­դը վիթ­խա­րի փո­փո­խու­թ­յուն­ներ կա­րող է մտց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րում»

«Մեկ մի­լիար­դը վիթ­խա­րի փո­փո­խու­թ­յուն­ներ կա­րող է մտց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րում»
27.10.2020 | 00:56

Ամե­նա­տար­բեր մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված թի­մի ձևա­վո­րում, բո­վան­դա­կա­յին մար­քե­թին­գի կի­րա­ռում, աշ­խար­հաս­փ­յուռ հա­յութ­յան նե­րու­ժի ար­դ­յու­նա­վետ օգ­տա­գոր­ծում, վերջ­նան­պա­տա­կը՝ բա­նա­կի ամ­րա­ցում և պաշտ­պա­նու­նա­կու­թ­յան բարձ­րա­ցում։ Սո­ցիո­լո­գիա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու ՄԱ­ՍԻՍ ՊՈ­ՂՈ­ՅԱ­ՆԸ ու­շագ­րավ նա­խա­ձեռ­նու­թ­յամբ է հան­դես գա­լիս։ Ման­րա­մաս­նե­րը՝ ստորև։

-Շատ է խոս­վում ա­մուր թի­կունք ու­նե­նա­լու կարևո­րու­թյան մա­սին։ Մեր թի­կուն­քը նաև լայն աշ­խար­հագ­րու­թյուն ու­նի՝ Հա­յաս­տան-Սփյուռք։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում հայ­կա­կան սփյուռ­քի գոր­ծե­լաոճն այս օ­րե­րին։ Ի՞նչ կա­րող ենք ակն­կա­լել Հա­յաս­տան- Սփյուռք հա­րա­բե­րու­թյուն­նե­րից։
-Ես կար­ծում եմ, որ շատ տպա­վո­րիչ է Սփյուռ­քի մաս­նակ­ցու­թյու­նը։ Վիթ­խա­րի գործ է ար­վում։ Բայց, ինչ­պես շատ ու­րիշ գոր­ծըն­թաց­նե­րում, այս դեպ­քում ևս կա­րե­լի է ար­դյու­նա­վե­տու­թյու­նը մե­ծաց­նել։ Օ­րի­նակ, ե­թե մենք հայ­տա­րա­րում ենք, որ անհ­րա­ժեշտ է նվի­րատ­վու­թյուն ա­նել «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին, և դա ար­վում է պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի մա­կար­դա­կով, բնա­կան է, որ Սփյուռ­քի մի մեծ տո­կո­սի հա­մար մեծ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում։ Ո­րոշ շեր­տե­րի հա­մար այդ ու­ղեր­ձը ազ­դե­ցու­թյուն չու­նի։ Սփյուռ­քը շատ բազ­մա­զան է, տար­բեր շեր­տեր կան այն­տեղ։ Միայն մեկ մո­տեց­մամբ ա­ռա­վե­լա­գույն ար­դյունք հնա­րա­վոր չէ ստա­նալ։ Մար­քե­թին­գում հայտ­նի մո­տե­ցում է. սեգ­մեն­տա­ցիան շատ կարևոր է, ե­թե պրո­ֆե­սիո­նալ ար­շավ մշակ­վի, ար­դյուն­քը կա­րող է բազ­մա­պատկ­վել։ Կոնկ­րետ մեր նա­խա­ձեռ­նու­թյու­նը խն­դիր է դնում մեկ ամս­վա ըն­թաց­քում հա­վա­քե­լու մեկ մի­լիարդ դո­լար և այդ գու­մա­րով մե­ծաց­նե­լու մեր զին­վոր­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Ինքս չեմ կա­րող ա­սել, թե ինչ մի­ջոց­նե­րի ձեռք­բեր­մամբ, բայց վս­տահ եմ, որ մեր ռազ­մա­կան մաս­նա­գետ­նե­րը կա­րող են ա­ռա­վե­լա­գույն ար­դյունք ստա­նալ։
-Ի՞նչ ե­ղա­նա­կով պետք է ձեռք բե­րել Ձեր նշած գու­մա­րը։
-Ես հայ­տա­րա­րու­թյան մեջ նշել եմ, որ ե­թե տաս­մի­լիո­նա­նոց Սփյուռ­քի թե­կուզ կե­սը իր մեկ ամս­վա աշ­խա­տա­վար­ձի ինչ-որ տո­կոս, են­թադ­րենք՝ 10 տո­կո­սը, փո­խան­ցի «Հա­մա­հայ­կա­կան» հիմ­նադ­րա­մին, կա­րող ենք մեկ ամ­սում հա­վա­քել մեկ մի­լիարդ դո­լար։ Ար­դեն պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի գործն է՝ ոնց հասց­նել այս մե­սի­ջը Սյփուռ­քի բո­լոր սեգ­մենտ­նե­րին։ Նպա­տակ ու­նենք հրա­վի­րե­լու խո­շո­րա­գույն գո­վազ­դա­յին գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, տա­ղան­դա­վոր դե­րա­սան­նե­րի, ա­ռաջ­նա­հերթ՝ պատ­րաս­տե­լու մեկ-եր­կու րո­պեա­նոց մեկ կամ եր­կու սո­ցիա­լա­կան գո­վազ­դա­յին հո­լո­վակ։ Դրա­նից հե­տո կմ­տա­ծենք՝ ինչ ցան­ցե­րով և տեխ­նո­լո­գիա­նե­րով այդ գո­վազ­դը տա­րա­ծել, որ չմ­նա սահ­մա­նա­փակ սեգ­մեն­տի տե­սա­դաշ­տում, այլ հաս­նի ա­ռա­վել լայն շեր­տե­րի։
-Ի՞նչ ար­ձա­գանք եք ակն­կա­լում Սփյուռ­քից։
-Ես խո­սել եմ ա­ռան­ձին մարդ­կանց հետ, նրանք ա­սում են, որ պատ­րաստ են ամ­բողջ աշ­խա­տա­վար­ձը փո­խան­ցե­լու, ե­թե կան­խե­լու են ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Բայց այ­սօր տա­սը տո­կո­սի մա­սին էլ խոսք լի­նել չի կա­րող, ո­րով­հետև դաշ­տը կեղ­տոտ­ված է, տար­բեր ա­ռիթ­նե­րով բա­րե­գոր­ծա­կան գո­վազ­դե­րը սո­վո­րա­կան բան են դար­ձել։ Ա­ռանձ­նա­ցող մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում է պետք։ Մար­դուն հե­տաք­րք­րում է այն, որ իր ներդ­րու­մը ո­րո­շա­կի նպա­տա­կի ծա­ռա­յի։ Ե­թե ներդ­րու­մը օգ­նե­լու է, որ մե­կը տաք ծած­կոց ու­նե­նա, դա մի բան է, բայց ե­թե այդ գու­մա­րով նվա­զե­լու է զին­վոր­նե­րի մա­հա­ցու­թյու­նը, կտ­րուկ փո­փո­խու­թյուն է լի­նե­լու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան մեջ, կանխ­վե­լու է ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ լրիվ այլ բան։
-Ձեր է­ջում գրել եք, որ Երևա­նում կա­մա­վոր հի­մունք­նե­րով կա­ռա­վա­րու­թյան տար­բեր օ­ղակ­նե­րին և պա­տե­րազ­մի թի­կուն­քին մտա­վոր աշ­խա­տան­քով ա­ջակ­ցե­լու հա­մար անհ­րա­ժեշտ են պատ­մա­բան­ներ , ֆի­զի­կոս­ներ, մար­քե­թո­լոգ­ներ, տն­տե­սա­գետ­ներ, լեզ­վա­բան­ներ, քա­ղա­քա­գետ­ներ, մի­ջազ­գայ­նա­գետ­ներ, սո­ցիո­լոգ­ներ և այլն։ Մեր մտա­վոր նե­րուժն օ­գա­տա­գոր­ծե­լու ի՞նչ ե­ղա­նակ­ներ եք ա­ռա­ջար­կում։
-Մեր պե­տա­կան ա­պա­րա­տը ծան­րա­բեռն­ված է, և կա­րիք կա ա­ջակ­ցող պոր­ֆե­սիո­նալ լրա­ցու­ցիչ թի­մե­րի։ Բա­ցի դրա­նից, գիտ­նա­կան­նե­րի, վեր­լու­ծա­բան­նե­րի, դա­սա­խոս­նե­րի մտա­ծե­լա­կեր­պը մի քիչ տար­բեր­վում է պե­տա­կան աշ­խա­տո­ղի մտա­ծե­լա­կեր­պից։ Նրանք կա­րող են թարմ գա­ղա­փար­ներ, ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տե­ցում­ներ ա­ռա­ջար­կել, ին­չը պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում շատ կարևոր է։ Ի­հար­կե, մեր գոր­ծու­նեու­թյու­նը հա­մա­ձայ­նեց­նե­լու ենք հա­մա­պա­տաս­խան օ­ղակ­նե­րի հետ։ Պատ­վե­րը, թե ին­չում կա ա­ջակ­ցու­թյան կա­րիք, ի­րեն­ցից պետք է գա, և մեր հա­մա­պա­տաս­խան խմ­բե­րը կաշ­խա­տեն այդ ուղ­ղու­թյամբ։ Ար­դեն հան­դի­պում­ներ ու­նե­ցել ենք ո­րոշ կա­ռույց­նե­րի հետ։ Նպա­տակ կա թի­մը հա­մալ­րե­լու, օգ­տա­գոր­ծե­լու նաև մաս­նա­վոր սեկ­տո­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Օ­րի­նակ, մենք ու­նենք գո­վազ­դա­յին խո­շոր գոր­ծա­կա­լու­թյուն­ներ, որ կա­րող են ազ­դե­ցիկ գո­վազ­դեր պատ­րաս­տել, ու­նենք մար­քե­թին­գա­յին ըն­կե­րու­թյուն­ներ, որ կա­րող են հե­տա­զո­տել ու հաս­կա­նալ՝ սփյուռ­քի որ շեր­տե­րին ինչ­պես կա­րե­լի է մե­սի­ջը հասց­նել, և այլն։
-Ձեր ա­ռա­ջարկն ա­ռա­վե­լա­գույնս ա­րագ և ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ի՞նչ է պետք՝ մտա­վոր նե­րու՞ժ, գու­մա՞ր, թե՞ կա­ռա­վար­ման հմ­տու­թյուն։
-Մտա­վոր նե­րու­ժը կա­րող է օգ­նել, որ հեշ­տու­թյամբ լուծ­վեն կա­ռա­վար­ման շատ խն­դիր­ներ, իսկ ինչ վե­րա­բե­րում է գու­մա­րին, այն­պես չէ, որ ի սկզ­բա­նե հաշ­վար­կել ենք, ո­րո­շել, թե ինչ ենք ա­նե­լու մեկ մի­լիարդ դո­լա­րով։ Բայց ու­նենք հի­պո­թեզ, որ ե­թե ու­նե­նանք մեկ մի­լիարդ, դա վիթ­խա­րի փո­փո­խու­թյուն­ներ կա­րող է մտց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում։
-Ի՞նչ կա­սեք զրույ­ցի վեր­ջում։
-Գա­ղա­փար­նե­րը շատ են, կու­զեի նշել դրան­ցից ևս մե­կը։ Մենք ու­նենք ջուր ար­տադ­րող խո­շոր ըն­կե­րու­թյուն­ներ, ո­րոնց ար­տադ­րան­քը ար­տա­հան­վում է ար­տեր­կիր։ Ե­թե, օ­րի­նակ, ԱՄՆ-ում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­ներն ի­մա­նան, որ ի­րենց գնած ջրից ո­րո­շա­կի գու­մար կուղղ­վի հայ­րե­նի­քում կեն­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, կսկ­սեն գնել հայ­կա­կան ջուր։ Դրա հա­մար պետք է պայ­մա­նա­վոր­վել գոր­ծա­րար­նե­րի հետ, որ ար­տա­հան­վող ապ­րան­քի վա­ճառ­քից ստաց­ված լրա­ցու­ցիչ շա­հույ­թը փո­խան­ցեն պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն։ Այ­նու­հետև պետք է սկ­սել գո­վազ­դա­յին ար­շավ։ Սա հան­գա­նա­կու­թյան ա­վե­լի կա­յուն ե­կամ­տի աղ­բյուր է և նոր շերտ է մտց­նում հան­գա­նա­կու­թյան պրո­ցե­սի մեջ. այն մար­դիկ, որ հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն մեծ չա­փե­րի նվի­րատ­վու­թյուն ա­նե­լու, կա­րող են ջուր գնե­լով ի­րենց լու­ման ներդ­նել։ Կա­րող են նաև այդ տե­ղե­կու­թյու­նը տա­րա­ծել ոչ հա­յե­րի շր­ջա­նում։ Դա նաև մար­քե­թին­գի խո­շոր հե­տաքր­քիր հնա­րա­վո­րու­թյուն է։ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րարու­թյա­նը բազ­միցս դի­մել եմ այս հար­ցով, բայց ա­նար­դյունք։ Հա­վա­նա­բար ինչ-որ շա­հե­րի է բախ­վում։ Հի­մա այն պահն է, որ պետք է ի­րա­գոր­ծել։ Սփյուռ­քը հզոր ուժ է, ե­թե հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ճիշտ օգ­տա­գոր­ծենք։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 23925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ