ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ո՞րն է հիմ­նադ­րա­մի ա­ռա­քե­լու­թ­յու­նը. հա­յութ­յան փո­ղե­րով սա­տար կանգ­նել չի­նա­կան ըն­կե­րու­թ­յուն­նե­րի՞ն՝ մեզ դարձ­նե­լով ոչ հայ­կա­կան ծագ­ման ար­տադ­րան­քի սպա­ռո­ղը

Ո՞րն է հիմ­նադ­րա­մի ա­ռա­քե­լու­թ­յու­նը. հա­յութ­յան փո­ղե­րով սա­տար կանգ­նել չի­նա­կան ըն­կե­րու­թ­յուն­նե­րի՞ն՝ մեզ դարձ­նե­լով ոչ հայ­կա­կան ծագ­ման ար­տադ­րան­քի սպա­ռո­ղը
28.04.2020 | 00:37
Ամ­բող­ջու­թյամբ կողմ եմ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը հա­մա­տեղ ջան­քե­րով ոտ­քի հա­նե­լու Հա­մա­զաս­պյա­նի նա­խա­ձեռ­նու­թյա­նը («Ի­րա­տես», թիվ 23, 2020 թ.): Դա հնա­րա­վոր է, ե­թե կա­րո­ղա­նանք միա­վո­րել մեր գիտ­նա­կան­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի ու բան­վոր­նե­րի ու­ժե­րը՝ «Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» հե­ռա­վար գոր­ծող գի­տաար­տադ­րա­կան միա­վոր­ման մի­ջո­ցով: Հա­յաս­տա­նի ին­ժե­նե­րա­կան հան­րու­թյու­նը ու­շի ու­շով հետևում է, թե ինչ ճա­կա­տա­գիր է սպա­սում, ինչ ա­վարտ է ու­նե­նա­լու հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը մայր Հա­յաս­տա­նում, երբ ենք կտ­րե­լու ամ­բող­ջա­պես հե­լիո­ֆի­կաց­ված մեկ գյու­ղի կար­միր ժա­պա­վե­նը և մեր շնոր­հա­կա­լու­թյու­նը հայտ­նե­լու ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նուն (Աստ­ված նրա հո­գին լու­սա­վո­րի) ու դոկ­տոր Վա­հան Հա­մա­զաս­պյա­նին՝ ի­րենց ազ­գան­վեր գոր­ծե­րի հա­մար: Չս­տաց­վի այն­պես, ինչ­պես սո­վո­րա­բար է լի­նում, երբ մեր տա­ղան­դա­վոր հա­յե­րը աշ­խա­տում են օ­տար եր­կր­նե­րում, նպաս­տում ու­րիշ ազ­գե­րի զար­գաց­մա­նը և, վեր­ջում, որ­պես վի­րա­վոր սր­տի մխի­թա­րանք, դառ­նում Ար­տեմ Եր­կա­նյա­նի «Աշ­խար­հի հա­յե­րը» հե­ղի­նա­կա­յին հա­ղոր­դա­շա­րի հե­րոս­ներ (ա­մեն կի­րա­կի, ժա­մը 23.30-ին, կրկ­նու­թյու­նը՝ ուր­բաթ՝ 00.35 և կի­րա­կի՝ 09.35), դրանք այն ու­շա­ցած ծա­ղիկ­ներն են, ո­րոնք, ըստ երևույ­թին, ա­նի­մաստ ու ան­հե­տաքր­քիր են դար­ձել մեր հա­սա­րա­կու­թյան հա­մար՝ հա­ջո­ղու­թյուն­նե­րի ինչ բար­ձունք­նե­րի էլ հա­սած լի­նեն աշ­խար­հով մեկ սփռ­ված մեր «Աշ­խար­հի հա­յե­րը»:
Որ ճիշտն ա­սեմ, այդ հա­ղոր­դա­շարն ինձ վրա դրա­կան ազ­դե­ցու­թյուն չի թող­նում, միայն դառ­նու­թյուն, ափ­սո­սանք, վր­դով­մունք, տհա­ճու­թյան զգա­ցում, բար­կու­թյուն ու զայ­րույթ եմ ապ­րում: Լավ, որ­քան տխ­մար է պետք լի­նել, որ աշ­խար­հով մեկ ցրենք մեր տա­ղան­դա­վոր մաս­նա­գետ­նե­րին ու հի­շենք նրանց գո­յու­թյան մա­սին այն ժա­մա­նակ, երբ ար­դեն նշա­նա­կա­լի ար­դյունք­նե­րի են հա­սել օ­տար եր­կր­նե­րում, նշենք նրանց հա­ջո­ղակ լի­նե­լը և այդ ա­մե­նը ցու­ցադ­րա­կան պեր­ճու­թյամբ, ոգևո­րու­թյամբ ու հպար­տու­թյամբ ներ­կա­յաց­նենք հայ­կա­կան լսա­րա­նին՝ ա­մեն ան­գամ չմո­ռա­նա­լով տալ նույն հար­ցը. «Ինչ­պե՞ս եք հա­սել նման հա­ջո­ղու­թյուն­նե­րի»:
Պա­տաս­խան­նե­րը տար­բեր են լի­նում, բայց տո­ղա­տա­կե­րում մի զար­հու­րե­լի միտք ես կար­դում. «...ո­րով­հետև ժա­մա­նա­կին ենք հե­ռա­ցել Հա­յաս­տա­նից»: Սա պա­տաս­խան չէ, սա ող­բեր­գու­թյուն է, ազ­գա­յին ող­բեր­գու­թյուն, ո­րի ա­կա­նա­տեսն ենք լի­նում 30 տա­րի շա­րու­նակ: Սա գա­լիս է մեզ մոտ զար­գա­ցած օ­լի­գար­խոկ­րա­տիկ մտա­ծո­ղու­թյու­նից, ո­րը մեր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հիմ­նա­կան պատ­ճառն է: Նախ­կի­նում այդ­պես չի ե­ղել, հա­կա­ռա­կը: Ա­ռա­ջին ու երկ­րորդ հան­րա­պե­տու­թյուն­նե­րի օ­րոք իշ­խա­նու­թյուն­նե­րը «աշ­խար­հի հա­յե­րին» գտ­նում ու հայ­րե­նիք էին հրա­վի­րում, որ օգ­նեն դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու (սով, հյուծ­ված ու չե­ղած տն­տե­սու­թյուն, հա­մա­ճա­րակ­ներ, գաղ­թա­կան­ներ), եր­կի­րը ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու հար­ցե­րում: Այդ­պես Հա­յաս­տան ե­կան (չվե­րա­դար­ձան, այլ պար­զա­պես ե­կան, ո­րով­հետև նրան­ցից շա­տե­րը հա­յաս­տան­ցի չէին, բայց հայ էին) Մար­տի­րոս Սա­րյա­նը, Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նը, Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նը, Օր­բե­լի եղ­բայր­նե­րը, Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նը, Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նը և շատ ու շատ հայ մտա­վո­րա­կան­ներ, ո­րոնց նման մաս­նա­գետ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նում ոչ միայն ցան­կա­լի էր, այլև անհ­րա­ժեշտ` մեկ ան­գամ ևս հի­շեց­նե­լով հայ­րե­նի­քի նկատ­մամբ հա­յազ­գի բո­լոր մտա­վո­րա­կան­նե­րի պարտ­քի մա­սին: Այս հա­մա­տեքս­տում ինձ վրա ծանր տպա­վո­րու­թյուն թո­ղեց գյում­րե­ցի Ա­շոտ Հա­րու­թյու­նյա­նի հո­գու ճի­չը՝ «Հա­մա­զաս­պյա­նի ծրա­գի­րը չի կա­րե­լի դուրս հա­նել երկ­րից» («Ի­րա­տես», թիվ 27) հրա­պա­րակ­ման առն­չու­թյամբ: Ի­րոք, այս­տեղ մտա­ծե­լու շատ բան կա, մեր երկ­րում անշ­նոր­հա­կալ վե­րա­բեր­մունք է ձևա­վոր­վել հայ գիտ­նա­կան­նե­րի նկատ­մամբ, մար­դիկ կարևոր գոր­ծեր են կա­տա­րում հայ­րե­նի­քի հա­մար, բայց հայ­րե­նի­քում նրանց աշ­խա­տանք­նե­րը չեն գնա­հատ­վում, պե­տու­թյու­նը սա­տար չի կանգ­նում, որ գի­տա­կան ար­դյունք­նե­րն օգ­տա­գործ­վեն, ու նրանք ստիպ­ված են լի­նում հե­ռա­նա­լու երկ­րից՝ հետ­նե­րը տա­նե­լով ի­րենց գյու­տերն ու գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք, մա­նա­վանդ մեր օ­րե­րում, այդ­քան պետք են հայ­րե­նի­քին ու ժո­ղովր­դին: Տվյալ դեպ­քում ես նկա­տի ու­նեմ Հա­յաս­տա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի երկ­րաս­տեղծ ծրա­գի­րը, ո­րը մեր աչ­քի ա­ռաջ ծնունդ ա­ռավ ու զար­գա­ցավ ու այ­սօր պատ­րաստ է ներ­դր­ման հա­մար, բայց պե­տու­թյու­նը այդ կարևոր աշ­խա­տանք­նե­րին տեր չի կանգ­նում, փող չկա... Տար­բեր զի­զի-բի­զի բա­նե­րի հա­մար փող կա, բայց Հա­մա­զաս­պյա­նի երկ­րաս­տեղծ ծրագ­րին կյան­քի ու­ղե­գիր տա­լու հա­մար փող չկա:
Դժ­վա­րու­թյամբ ըն­կա­լե­ցի «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հայ­կակ Ար­շա­մյա­նի տված ին­ֆոր­մա­ցիան առ այն, որ վեր­ջին ա­մե­նա­մյա դրա­մա­հա­վա­քի ար­դյուն­քում հա­վաք­վել է 14115940 ա­մե­րի­կյան դո­լար: Գու­մարն ուղղ­վե­լու է «ջրա­մա­տա­կա­րար­ման ու արևա­յին է­ներ­գիա­յի ծրագ­րե­րին Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում՝ Տա­վու­շում, Լո­ռիում ու Շի­րա­կում»: Ա­հա, վեր­ջա­պես, շատ լավ է, ար­ժեր դրա հա­մար աշ­խար­հի բո­լոր հա­յե­րին ան­հան­գս­տաց­նել, մարդ­կանց դռ­նե­րը թա­կել ու գու­մար­ներ հա­վա­քել, արևին վե­րա­բե­րող գու­մար­նե­րը կա­րե­լի է տրա­մադ­րել Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան արևա­յին ծրագ­րե­րը հայ­րե­նի­քում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, բայց... Այս­տեղ «բայց»-ե­րը շատ են, հիմ­նադ­րի գու­մար­նե­րը գնա­լու են բո­լոր արևա­յին ուղ­ղու­թյուն­նե­րով՝ բա­ցա­ռու­թյամբ հայ­կա­կան ծագ­ման ուղ­ղու­թյուն­նե­րի:
Ինձ մի հարց է հե­տաք­րք­րում, որն ուղ­ղում եմ Հայ­կակ Ար­շա­մյա­նին ու «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­գե­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին` հիմ­նադ­րա­մի հար­գե­լի պա­տաս­խա­նա­տու­ներ, ի՞նչ եք հաս­կա­ցել «արևա­յին է­ներ­գիա­յի ծրագ­րե­րի» տակ, ով­քե՞ր են այն կազ­մել և ու՞մ են պետք այդ ծրագ­րե­րը, ե­թե տեղ չի հատ­կաց­ված Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի և Հե­րու­նու արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի ծրագ­րե­րին: Մեր քա­ղա­քա­ցի­նե­րը հա­մոզ­ված էին, որ հա­վաք­ված 14115940 դո­լար գու­մա­րը տրա­մադր­վե­լու է բուն հայ­կա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում, հե­տո ողջ Հա­յաս­տա­նում, հե­տո ողջ աշ­խար­հում, դժ­վա­րը սկ­սելն է, բայց, ըստ ինձ հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի, Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան արևա­յին ծրագ­րե­րի մա­սին ա­ռայժմ խոսք չկա, Աստ­ված տա, որ դա սխալ լի­նի: «Արևա­յին է­ներ­գիա­յի ծրագ­րե­րի» ցան­կում տեղ են գտել բա­ցա­ռա­պես չի­նա­կան կամ այլ եր­կր­նե­րի ար­տադ­րու­թյան արևա­յին կեն­ցա­ղա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի և ֆո­տո­պա­նել­նե­րի տա­րած­ման աշ­խա­տանք­նե­րը: Ֆո­տո­պա­նել­նե­րը, ըստ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, Ար­ցա­խում «հարց չեն լու­ծում»: Հա­մա­միտ եմ Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գա­հի մտ­քի հետ և, օգտ­վե­լով ա­ռի­թից, նրան շնոր­հա­վո­րում եմ հա­յու­թյան հա­մար այդ կարևոր պաշ­տո­նում ըն­տր­վե­լու ա­ռի­թով ու հույս եմ հայտ­նում, որ նա կկա­րո­ղա­նա «թա­ցը չո­րից» ջո­կել նաև արևա­յին թե­մա­տի­կա­յի հար­ցում՝ Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­լով ժա­մա­նա­կա­կից «արևա­յին» տն­տե­սու­թյուն: Պետք է հաս­կա­նալ, թե հիմ­նադ­րա­մի հա­մար ո՞րն է աշ­խար­հի հա­յե­րից հա­վա­քած գու­մար­նե­րը ծախ­սե­լու բուն նպա­տա­կը, մի՞­թե դա չէ մեր սուղ մի­ջոց­նե­րը ա­նար­դյու­նա­վետ ձևով ծախ­սե­լու, քա­մուն տա­լու հեր­թա­կան դեպ­քը: Լավ, մինչև ե՞րբ են այդ­պես վար­վե­լու և ո՞րն է հիմ­նադ­րա­մի ա­ռա­քե­լու­թյու­նը. հա­յու­թյան փո­ղե­րով սա­տար կանգ­նել չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի՞ն՝ մեզ դարձ­նե­լով ոչ հայ­կա­կան ծագ­ման ար­տադ­րան­քի սպա­ռո­ղը, թե՞ հա­յու­թյան փո­ղե­րը օգ­տա­գոր­ծել նպա­տա­կա­յին ձևով՝ կազ­մա­կեր­պե­լով հայ­կա­կան մշակ­ման արևա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լով դրանց զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյու­նը Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նի բո­լոր մար­զե­րում: Իմ պա­հան­ջը հետևյալն է. ինչ­պի­սի ջա­նա­սի­րու­թյամբ ու հրա­պա­րա­կայ­նու­թյամբ որ կազ­մա­կերպ­վում են հա­մա­հայ­կա­կան դրա­մա­հա­վաք­նե­րը, նույն­պի­սի հրա­պա­րա­կայ­նու­թյամբ ու հաշ­վետ­վու­թյամբ էլ դրանք պետք է ծախս­վեն մեր ազ­գա­յին խն­դիր­նե­րի վրա: Կոնկ­րետ դեպ­քում մեր քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է հս­տակ ի­մա­նան, թե արևա­յին հատ­կա­պես ո՞ր ուղ­ղու­թյամբ են դրանք ծախս­վե­լու: Հիմ­նադ­րա­մի տնօ­րի­նու­թյու­նը պետք է հաշ­վե­տու լի­նի ոչ միայն հո­գե­բար­ձու­նե­րի խոր­հր­դի, այլ մեր ժո­ղովր­դի ա­ռաջ, ո­րով­հետև դրանք մեր ժո­ղովր­դի ա­նու­նից, իմ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ա­նու­նից հա­վաք­ված փո­ղերն են, դրանք ձեր փո­ղե­րը չեն, դրանք մեր ժո­ղովր­դի փո­ղերն են, ո­րոնք պետք է ծախ­վեն այն­պես, որ օգ­տա­կար լի­նեն ոչ միայն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րի սահ­մա­նա­փակ թվով մարդ­կանց, այլև բո­լո­րի հա­մար, ով­քեր ապ­րում են մեր քա­ղաք­նե­րում և գյու­ղե­րում, ով­քեր կռ­վում ու սահ­ման են պա­հում: Չեմ էլ կաս­կա­ծում, որ հիմ­նադ­րա­մի հաշ­վին արևա­յին տեխ­նի­կա ձեռք բե­րող քա­ղա­քա­ցի­նե­րը ան­չափ գոհ կլի­նեն, բայց մեր երկ­րի հա­մար դա ար­դյունք կամ ցու­ցա­նիշ լի­նել չի կա­րող, ա­մեն դեպ­քում դրանք տր­վում են նվի­րատ­վու­թյան կար­գով: Հայտ­նի բան է. «дареному коню в зубы не смотрят», որ մար­դիկ ցան­կա­նան ի­մա­նալ մի­ջո­ցառ­ման գինն ու ար­ժե­քը: Այդ մի­ջոց­նե­րը կա­րող էին ա­ռա­վել ար­դյու­նա­վետ ձևով, ըստ նշա­նա­կու­թյան օգ­տա­գործ­վել, ե­թե տրա­մադր­վեին Հա­յաս­տա­նում Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, այ­լա­պես մեր եր­կի­րը շատ բան ու­նի կորց­նե­լու: Այս միտ­քը ես հենց այն­պես չեմ ա­սում, ո­րով­հետև, մա­նա­վանդ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հար­ցե­րում, ես պա­տա­հա­կան ու ան­տե­ղյակ մարդ չեմ, Հա­մա­զաս­պյա­նին շատ եմ օգ­նել DVH արևա­յին սար­քե­րի կոն­ստ­րուկ­ցիա­նե­րը սար­քե­լիս և նոր տեխ­նո­լո­գիա­նե­րը մշա­կե­լիս: Գի­տեմ, որ սե­րիա­կան ար­տադ­րու­թյան դեպ­քում, մեր բուն հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով ու հաս­տոց­նե­րով ար­տադր­ված արևա­յին սար­քե­րի ջեր­մա­յին հզո­րու­թյուն­նե­րը ան­հա­վա­նա­կան ցածր գին կու­նե­նան՝ 60-100 դո­լա­րի սահ­ման­նե­րում՝ մեկ կի­լո­վատտ տե­ղադր­ված հզո­րու­թյան հաշ­վար­կով: Աշ­խար­հում նման թվեր չկան, բայց սա չէ գլ­խա­վո­րը. DVH սար­քե­րը կոմ­բի­նաց­ված են, ու­նեն բազ­մա­թիվ ֆունկ­ցիա­ներ ու կա­տա­րում են տար­բեր գոր­ծո­ղու­թյուն­ներ, կա­րող են բարձր է­ֆեկ­տի­վու­թյամբ փո­խա­րի­նել չի­նա­կան ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րին և հո­սանք տվող սար­քե­րին:
Ա­սեմ նաև, որ Հա­մա­զաս­պյա­նին մշ­տա­պես օգ­նել ու օգ­նում են ինձ նման շատ ին­ժե­ներ­ներ ու բան­վոր­ներ, օգ­նում են անվ­ճար, ո­րով­հետև հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը մեր կող­մից ըն­դուն­վում է որ­պես տն­տե­սու­թյան փր­կու­թյան, ար­դյու­նա­բե­րու­թյան վե­րած­նն­դի ռեալ հնա­րա­վո­րու­թյուն՝ հաշ­վի առ­նե­լով արևա­յին գոր­ծի կարևո­րու­թյու­նը նաև ռազ­մա­կան կի­րա­ռու­թյան տե­սա­կե­տից: Այս­տեղ մի փոք­րիկ նր­բու­թյուն էլ է պետք հաշ­վի առ­նել. հայ գիտ­նա­կան­նե­րի գլուխ­նե­րը լավ են աշ­խա­տում, բայց գր­պան­նե­րը դա­տարկ են, նրանց օգ­նել է պետք, ով ին­չով կա­րող է:
Օ­լի­գարխ­նե­րի մոտ հա­կա­ռակ պատ­կերն է տի­րում. արևա­յին հե­ռան­կա­րա­յին գոր­ծե­րը թո­ղած, նրանք ի­րենց տրա­մադ­րու­թյան տակ ե­ղած մի­ջոց­նե­րը (հիմ­նա­կա­նում մեր գոր­ծա­րան­նե­րի ու­նեց­ված­քի վա­ճառ­քից գո­յա­ցած) դրե­ցին հյու­րա­նո­ցա­յին ու ռես­տո­րա­նա­յին բիզ­նես­նե­րի վրա՝ կո­րո­նա­վա­րա­կի պատ­ճա­ռով «փոզ­միշ» ա­նե­լով հայ­կա­կան վեր­ջին փո­ղե­րը:
Ի՞նչ է սպա­սում մեզ, ի՞նչ է լի­նե­լու մեր վեր­ջը, հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում ո՞ր ուղ­ղու­թյամբ են կողմ­նո­րոշ­վե­լու մեր ար­դյու­նա­բե­րու­թյունն ու գյու­ղատն­տե­սու­թյու­նը: Մեր ի­րա­վի­ճա­կում գո­յու­թյան խն­դիր է ա­ռա­ջա­ցել, պետք է մտա­ծենք սև օր­վա մա­սին, գո­տի­ներս ձգած ապ­րենք (հայտ­նի չէ, թե մինչև երբ), օր ու գի­շեր աշ­խա­տենք այն­պես, որ շո­շա­փե­լի ար­դյունք­նե­րի հաս­նենք: Հայ­կակ Ար­շա­մյա­նին ու նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նին ա­ռա­ջար­կում եմ մի փոք­րիկ էքս­կուր­սիա կազ­մա­կեր­պել մեր գոր­ծա­րան­նե­րով, որ ան­ձամբ տես­նեն մեր տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյան մա­կար­դա­կը, մեր ա­նօգ­նա­կան վի­ճակն ու հաս­կա­նան, որ միայն Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան ծրագ­րե­րը կօգ­նեն, որ մենք ոտ­քի կանգ­նենք, հե­տո նոր ի­րենց ընտ­րու­թյու­նը կա­տա­րեն, թե որ ուղ­ղու­թյամբ ներդ­նեն հիմ­նադ­րա­մի 14115940 դո­լա­րը, օգ­նեն հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի՞ն, թե՞ չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին ու բա­ցատ­րեն, թե ում կող­մից են՝ ժո­ղովր­դի՞ հետ են, թե՞ ար­ջի: Նշեմ, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը ա­վե­լի է արժևոր­վե­լու հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ո­րով­հետև այս­տեղ հաշ­վի են առն­ված ար­տադ­րու­թյան մեջ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պա­հե­լու նոր ստան­դարտ­նե­րը, ին­չը բխում է աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­ման նոր մո­տե­ցում­նե­րից. ան­ցում տնայ­նա­գոր­ծա­կան ար­տադ­րու­թյուն­նե­րի (քա­ղա­քաբ­նակ­նե­րի հա­մար) և ըն­տա­նե­կան բիզ­նես­ներ` գյու­ղաբ­նակ­նե­րի հա­մար:
Ա­մեն դեպ­քում, վերջ­նա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լուց ա­ռաջ պետք է խոր­հր­դակ­ցել պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի հետ, ծանր ու թեթև ա­նել, բո­լոր դեմ-կողմ փաս­տարկ­նե­րը կշ­ռա­դա­տե­լուց հե­տո միայն ո­րո­շում­ներ կա­յաց­նել: Կո­րո­նա­վի­րու­սը աշ­խար­հի կյան­քում ա­մեն ինչ փո­խեց, փոխ­վե­լու ենք նաև մենք, ստիպ­ված ենք մո­ռա­նալ ինք­նագ­լուխ վար­չա­րա­րու­թյան, «ատ­կա­տա­յին» աշ­խա­տաո­ճի, սի­րո­ղա­կան ար­տադ­րու­թյուն­նե­րի մա­սին: Ե­թե մեզ հա­ջող­վի հաս­նել խոր պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի, իսկ ար­տադ­րա­կան պրո­ցես­նե­րում տեղ տր­վի պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րին՝ կազ­մա­կեր­պե­լով նրանց ան­կաշ­կանդ, ա­զատ ու ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քը, ա­պա հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հում մենք ան­պայ­ման հաղ­թա­նա­կած դուրս կգանք, ո­րով­հետև մենք հայ ենք:
Մենք քիչ ենք‚ սա­կայն մեզ հայ են ա­սում։
Մենք մեզ ո՛չ ո­քից չենք գե­րա­դա­սում։
Պար­զա­պես մենք էլ պի­տի ըն­դու­նենք‚
Որ մենք‚ միայն մենք Ա­րա­րատ ու­նենք‚
Եվ որ այս­տեղ է՝ բարձ­րիկ Սևա­նում‚
Եր­կին­քը իր ճիշտ պատ­ճե­նը հա­նում։
Պար­զա­պես Դա­վիթն այս­տեղ է կռ­վել։
Պար­զա­պէս Նա­րեկն այս­տեղ է գր­վել։
Պար­զա­պես գի­տենք ժայ­ռից վանք կեր­տել‚
Քա­րից շի­նել ձուկ, և թռ­չուն՝ կա­վից‚
ՈՒ­սուց­ման հա­մար և ա­շա­կեր­տել:
Ա­շոտ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Ին­ժե­ներ-մե­խա­նիկ,մե­խա­նի­կա­կան գոր­ծա­րա­նի ար­տադ­րա­մա­սի պետ, եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խոր­հր­դի ան­դամ
Դիտվել է՝ 13998

Մեկնաբանություններ