ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երա­նի թե հայ գյու­ղա­ցու բո­լոր օ­րե­րի լու­սա­բացն ու մայ­րա­մուտն ա­վարտ­վեն խին­դով և ու­րա­խու­թ­յամբ

Երա­նի թե հայ գյու­ղա­ցու բո­լոր օ­րե­րի լու­սա­բացն ու մայ­րա­մուտն ա­վարտ­վեն խին­դով և ու­րա­խու­թ­յամբ
28.02.2020 | 11:47
ՈՐ­ՊԵՍ ՍԿԻԶԲ
Փետր­վա­րի 22-ը Կո­տայ­քի մար­զի Թե­ղե­նիք հա­մայն­քի բնակ­չու­թյու­նը դեռ եր­կար կհի­շի, քա­նի որ ժո­ղովր­դա­կան սիր­ված տո­նե­րից մե­կը՝ Բա­րե­կեն­դա­նը, անց­կաց­վում էր ձյու­նա­պատ լեռ­նե­րով շր­ջա­պատ­ված այս գյու­ղում: Ի տար­բե­րու­թյուն եր­կա­րատև սառն ու ցր­տա­շունչ օ­րե­րի, այդ օրն արևն իր ջեր­մաց­նող շո­ղե­րով միա­ցել էր հա­մա­ժո­ղովր­դա­կան տո­նախմ­բու­թյա­նը: Մայ­րա­քա­ղա­քից, Կո­տայ­քի մարզ­պե­տա­րա­նից ու հա­րա­կից բնա­կա­վայ­րե­րից ժա­մա­նած հյու­րե­րին Թե­ղե­նի­քի բնա­կիչ­նե­րը դի­մա­վո­րում էին ի­րենց տնե­րի առջև դր­ված ա­ռատ սե­ղան­նե­րի բա­րիք­նե­րով: Հոգ­սա­շատ գյու­ղա­ցին ե՞րբ էր տե­սել զուռ­նա-դհո­լով, հայ­կա­կան երգ ու պա­րով, հս­կա դի­մակ­նե­րով ու լա­րա­խա­ղա­ցով ու­ղեկց­վող տո­նախմ­բու­թյուն: Մեծ ու փոք­րով ու­րախ պա­րում ու եր­գում էին, հյու­րա­սիր­վում խո­հա­նո­ցի ու­տեստ­նե­րով: Ե­րա­նի թե հայ գյու­ղա­ցու բո­լոր օ­րե­րի լու­սա­բացն ու մայ­րա­մուտն ա­վարտ­վեն խին­դով և ու­րա­խու­թյամբ:
ԱՅՍ­ՏԵՂ ԱՊ­ՐՈՒՄ ԵՆ ՄՈՒ­ՇԻ, ԿԱՐ­ՍԻ ՈՒ Ա­ԼԱՇ­ԿԵՐ­ՏԻ ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԸ
Կո­տայ­քի մար­զի 105-ա­մյա Թե­ղե­նիք հա­մայն­քը հիմ­նադր­վել է 1915-ին, գյու­ղի բնա­կիչ­նե­րը հիմ­նա­կա­նում գաղ­թել են 1915-ին՝ Արևմտյան Հա­յաս­տա­նից՝ Մու­շից, Ղար­սից, Ա­լաշ­կեր­տից, Դուգ­նու­կից, Բա­լա­շու­ղից և շր­ջա­կա գյու­ղե­րից: Գյու­ղը նախ­կի­նում կոչ­վել է Թղիթ, հե­տա­գա­յում՝ 1980 թվա­կա­նին, թե­ղի­նե­րի ան­տառ­նե­րով շր­ջա­պատ­ված լի­նե­լու պատ­ճա­ռով վե­րան­վան­վել է Թե­ղե­նիք: «Ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո Արև­մտյան Հա­յաս­տա­նի Մշո Դուգ­նուկ գյու­ղից գաղ­թած 3 եղ­բայր­ներ` Գաս­պա­րը, Պո­ղոսն ու Պետ­րո­սը, հաս­նե­լով Ծաղ­կու­նյաց լեռ­նե­րի ան­տառ­նե­րը, այս­տեղ ո­րո­շում են ապ­րել ու հիմ­նել բնա­կա­վայր: Նրանց սե­րունդ­ներն ու հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը եղ­բայր­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող խաչ­քա­րեր են տե­ղադ­րել գյու­ղի նո­րա­կա­ռույց «Սուրբ նա­հա­տա­կաց» ե­կե­ղե­ցու բա­կում»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում պատ­մեց 1996 թվա­կա­նից Թե­ղե­նի­քի հա­մայն­քա­պետ ըն­տր­ված Մա­րատ Բաղ­դա­սա­րյանն ու հա­վե­լեց, որ գյու­ղի տա­րած­քում հա­յե­րը բնակ­վել են դեռ 1000 տա­րի ա­ռաջ։ Այդ են վկա­յում հնա­գի­տա­կան պե­ղում­նե­րի ար­դյուն­քում գյու­ղից վերև գտն­վող ժայ­ռի կա­տա­րին հայտ­նա­բեր­ված միջ­նա­դա­րյան` 9-13–րդ դա­րե­րին թվագր­վող ամ­րո­ցի պահ­պան­ված հիմ­նա­պա­տե­րը։ «Թղիք ամ­րոց» ա­նու­նը ստա­ցած բեր­դը վե­րագր­վում է Ա­շոտ Եր­կաթ ար­քա­յին։ Գյու­ղա­ցի­ներն այն «Ա­շոտ Եր­կա­թի բերդ» են կո­չում։
Թե­ղե­նի­քը գտն­վում է նա­խա­լեռ­նա­յին գո­տում, ծո­վի մա­կար­դա­կից 1500-1600 մետր բարձ­րու­թյան վրա, ուս­տի ձմ­ռան ա­միս­նե­րին կտ­րուկ ցր­տերն ան­պա­կաս են: 595 բնա­կիչ ու­նե­ցող Թե­ղե­նիք հա­մայն­քը թեև գա­զի­ֆի­կաց­ված է, այ­նու­հան­դերձ բնա­կիչ­նե­րը եր­բեմն օգ­տա­գոր­ծում են շր­ջա­կա ան­տառ­նե­րի սա­նի­տա­րա­կան հա­տում­նե­րից մնա­ցած ծա­ռե­րի չո­րուկ­նե­րը, եր­բեմն էլ գո­մաղ­բը: Հա­մայն­քա­պե­տի խոս­քով՝ գյու­ղից շա­տե­րը հե­ռա­ցել են, նրան­ցից 296-ն այ­սօր ապ­րում են Ռու­սաս­տա­նում, Եվ­րո­պա­յում, ո­մանք էլ Երևա­նում և այլ քա­ղաք­նե­րում: ՈՒ թեև կան փակ դռ­ներ, սա­կայն դրանց տնա­մեր­ձերն ու հո­ղա­տա­րածք­ներն անմ­շակ չեն մնում, բա­րե­կամ­նե­րը տեր են կանգ­նել ու հո­ղա­հար­կերն էլ պար­տա­ճա­նաչ վճա­րում են:
Գյուղն ապ­րում է ինք­նու­րույն կյան­քով, բնա­կիչ­նե­րից մե­կի խոս­քով «դեռ խո­շո­րաց­ման դա­նա­կի տակ չի ըն­կել»: Թեև գյու­ղի բյու­ջեն սուղ է, սա­կայն ե­ղա­ծով հա­մայն­քա­պե­տա­րա­նը կա­րո­ղա­ցել է Ջի­նի­շյան հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ ո­ռոգ­ման ջու­րը 6 կի­լո­մետր եր­կա­րու­թյամբ խո­ղո­վա­կա­շա­րով հասց­նել Թե­ղե­նիք։ Գյուղն ա­պա­հով­ված է նաև շուր­ջօ­րյա սառ­նո­րակ խմե­լու ջրով: Ցայ­տաղ­բյուր­ներ են տե­ղադր­ված 2006 թվա­կա­նին լու­սա­հո­գի Ներ­սես ար­քե­պիս­կո­պոս Պո­զա­պա­լյա­նի ա­ջակ­ցու­թյամբ կա­ռուց­ված «Սուրբ նա­հա­տա­կաց» ե­կե­ղե­ցու բա­կում: Գյու­ղա­մի­ջի 3 կմ եր­կա­րու­թյամբ փո­ղոցն աս­ֆալ­տա­պատ է, երկ­րոր­դա­կան փո­ղոց­նե­րը նե­րառ­ված են ըն­թա­ցիկ վե­րա­նո­րոգ­ման ծրագ­րե­րում: 30 տա­րի ա­ռաջ կա­ռուց­ված և 127 ա­շա­կերտ ու­նե­ցող գյու­ղի միակ դպ­րո­ցը վե­րա­նո­րոգ­ված է, սա­կայն ա­շա­կերտ­նե­րի թի­վը կտ­րուկ նվա­զել է. այ­սօր դպ­րոց է հա­ճա­խում շուրջ 40 ե­րե­խա:
Հա­մայն­քի վար­չա­կան տա­րած­քը 2106 հեկ­տար է, ո­րից գյուղն­շա­նա­կու­թյան հո­ղե­րը կազ­մում են 1130,41 հեկ­տար, տն­տե­սու­թյուն­նե­րը զբաղ­վում են ցո­րե­նի, գա­րու, առ­վույ­տի, հա­ճա­րի, բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի մշակ­մամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ: Աշ­խա­տա­տեղ չկա, գյու­ղում մնա­ցած ե­րի­տա­սարդ­ներն աշ­խա­տում են Երևա­նում, Չա­րեն­ցա­վա­նում և հա­րա­կից այլ քա­ղաք­նե­րում: Դպ­րո­ցի տեխ­նո­լո­գիա­յի ե­րի­տա­սարդ ու­սուց­չու­հի Ար­փի­նե Վա­նյա­նը, որը «Հմուտ ձեռ­քեր» և «Դի­զայն» ար­տա­դա­սա­րա­նա­կան խմ­բա­կի իր սա­նե­րի հետ մաս­նակ­ցում էր Բա­րե­կեն­դա­նի տո­նին նվիր­ված տո­նա­վա­ճա­ռին, Թե­ղե­նիք է գա­լիս Չա­րեն­ցա­վա­նից, ու­սու­ցիչ­նե­րից մի քա­նիսն էլ՝ հա­րա­կից բնա­կա­վայ­րե­րից: Ի դեպ, ե­րե­խա­նե­րի ձեռ­քի աշ­խա­տանք­ներն աչ­քի էին ընկ­նում նր­բա­գե­ղու­թյամբ ու ճա­շա­կով, պետք էր տես­նել նրանց ոգևո­րու­թյու­նը, երբ վա­ճառ­վում էր ի­րենց ձեռ­քով պատ­րաստ­ված հեր­թա­կան զար­դը:
ՏՈՒՆ, ԵՐ­ԿԻՐ, ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ ԿԱ­ՌՈՒ­ՑՈՂ ՄԱՐ­ԴԻԿ
Գյու­ղի կենտ­րո­նա­կան փո­ղո­ցի մեծ ա­ռանձ­նա­տանն ա­պրում է դպ­րո­ցի նախ­կին ու­սուց­չու­հի, 83-ա­մյա Էմ­մա Հայ­րա­պե­տյա­նը։ Նա 19 տա­րե­կան հա­սա­կում գոր­ծուղ­վել է Թե­ղե­նիք՝ դպ­րո­ցում աշ­խա­տե­լու որ­պես մա­թե­մա­տի­կա­յի ու­սուց­չու­հի: Ե­կել ու մնա­ցել է Թե­ղե­նի­քում, ա­մուս­նա­ցել մշե­ցի գաղ­թա­կա­նի որ­դու հետ, ըն­տա­նիք է կազ­մել ու ա­մուս­նու հետ նախ­կին հա­ցա­տու­նը, որ­տեղ ապ­րում էին, վե­րա­ծել է երկ­հար­կա­նի տան: Էմ­մա մայ­րի­կը 4 զա­վա­կի մայր է, 11 թո­ռան տատ: Թեև այն տա­րի­նե­րին բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­նա­լը շա­տե­րի հա­մար ան­հա­սա­նե­լի ե­րա­զանք էր, այ­նու­հան­դերձ ման­կա­վարժ մայ­րը հաղ­թա­հա­րում է բա­զում դժ­վա­րու­թյուն­ներ, որ­պես­զի զա­վակ­նե­րը ստա­նան բարձ­րա­գույն կր­թու­թյուն: Նրա հա­մոզ­մամբ՝ Թե­ղե­նիքն ան­հա­մե­մատ փոխ­վել է, այն չէ, ինչ 50 տա­րի ա­ռաջ էր: Այ­սօր այլ են սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րը, գյու­ղի ա­մե­նաեր­կար փո­ղոցն աս­ֆալ­տա­պատ է, բա­րե­կարգ դպ­րոց ու­նեն, աշ­խա­տա­տեղ չկա, բայց հու­սով է, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում այդ հարցն էլ կլուծ­վի, որ ներ­կա իշ­խա­նու­թյան նվա­ճում­նե­րից ա­մե­նա­մե­ծը ա­զա­տու­թյունն է, գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման հան­դեպ ու­շադ­րու­թյան առ­կա­յու­թյու­նը: Էմ­մա մայ­րի­կի կող­քին կանգ­նած հար­սը՝ Գո­հար Մով­սի­սյա­նը, նույն­պես ման­կա­վարժ է, միա­ժա­մա­նակ զբաղ­վում է օր­գա­նա­կան ար­տադ­րան­քի մշակ­մամբ, զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար «օր­գա­նա­կան լանչ»-ի մա­տա­կա­րար­մամբ: Այս տո­նա­կան օ­րը իր ստեղ­ծած բա­րիք­նե­րով տի­կին Գո­հա­րը հյու­րա­սի­րում էր նաև Բա­րե­կեն­դա­նի տո­նա­կա­տա­րու­թյան հյու­րե­րին:
Ե­կե­ղե­ցու բա­կում իր խրոխտ ար­տա­քի­նով ու նույն­քան խրոխտ պա­րով աչ­քի էր ընկ­նում 78-ա­մյա Նո­րիկ Սի­մո­նյա­նը, ո­րի ծնող­նե­րը գաղ­թել են Ա­լաշ­կեր­տից: Նո­րիկ պա­պը ծն­վել է Թե­ղե­նի­քում, իր խոս­քով՝ ապ­րում և շա­րու­նա­կե­լու է ապ­րել գյու­ղում, աշ­խար­հի ոչ մի բնա­կա­վայ­րի հետ չի փո­խի Թե­ղե­նի­քը: Մաս­նա­գի­տու­թյամբ ե­ղել է շի­նա­րար, հա­րյու­րա­վոր տներ է կա­ռու­ցել, ու հի­մա, երբ տես­նում է քանդ­վող տուն կամ պա­տից պոկ­ված քար, սիր­տը ցա­վում է, ո­րով­հետև կա­ռու­ցե­լու «ղադ­րը» գի­տե, ախր ողջ կյան­քում քար ու ա­վա­զից կոշ­տա­ցած ձեռ­քե­րով տուն, եր­կիր, պե­տու­թյուն է կա­ռու­ցել: Բայց ե­կան ժա­մա­նակ­ներ, երբ թեթև սր­տով տներ քան­դե­ցին ու մի «օֆ» էլ չա­րե­ցին: Նո­րիկ պա­պը կնոջ հետ ապ­րում է որ­դու բազ­ման­դամ ըն­տա­նի­քի հետ: Մի որ­դին ապ­րում է Գեր­մա­նիա­յում: «Ա­սում եմ, այ որ­դի, հետ ա­րի, ա­սում է, այ հեր, որ գամ մի տա­րի լավ ենք ապ­րե­լու, բա հետո՞, որ ա­սեմ պա­պի­րո­սի փող տուր, կտա՞ս: Ա­սում եմ, այ շան որ­դի, քեզ որ­տե­ղի՞ց պա­պի­րո­սի փող տամ»,- ծի­ծա­ղե­լով պատ­մում է պապն ու ա­վե­լաց­նում, որ գյու­ղի կյանքն այ­սօր բա­վա­կա­նին փոխ­վել է, ապ­րի գյու­ղա­պե­տը, շատ գործ է ա­րել գյու­ղի հա­մար, ջա­հել­նե­րը դր­սում են աշ­խա­տում, բայց շա­տերն էլ ի­րենց հո­ղա­մա­սում աշ­խա­տում-ապ­րում են: Այ, ինքն էլ մի այ­գի ու­նի, մշա­կում է, որ պա­րա­պու­թյու­նից չհի­վան­դա­նա: «Էս Բա­րե­կեն­դա­նի տո­նը շատ լավ ա­րե­ցին, որ մեր գյու­ղում տո­նե­ցին, ժո­ղո­վուր­դը հա­վաք­վեց, մեկ­մե­կու ե­րես տե­սան, պա­րե­ցին-եր­գե­ցին, ինչ վատ է, ո­ղոր­մի կազ­մա­կեր­պիչ­նե­րի ան­ցա­վո­րանց, օրն էլ է ու­րա­խա­նում մեզ հետ»,- ա­սում է Նո­րիկ պա­պը:
Ա­վան­դույթ դար­ձած փա­ռա­տո­նե­րը բա­վա­կա­նին աշ­խու­ժու­թյուն են մտց­նում հատ­կա­պես հե­ռա­վոր կամ մո­ռաց­ված գյու­ղե­րի կյան­քում: Այ­ցե­լու­նե­րը ճա­նա­չում են գյու­ղը, տե­ղե­կա­նում նրա պատ­մու­թյանն ու պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րին, զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար նման փա­ռա­տո­նե­րը հայտ­նու­թյուն են, գյու­ղաբ­նակ­նե­րի հա­մար՝ ի­րենց շնորհ­քի ու հմ­տու­թյուն­նե­րի դրսևոր­ման, գյուղմ­թեր­քի վա­ճառ­քի, ծա­նո­թու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման հնա­րա­վո­րու­թյուն: Այս ա­մե­նը նպաս­տում է նաև զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը, ին­չին էլ միտ­ված են Թե­ղե­նի­քում և հա­րա­կից գյու­ղե­րում զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մանն ուղղ­ված Կո­տայ­քի մարզ­պե­տա­րա­նի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Հ.Գ. Թե­ղե­նի­քում անց­կաց­վող Բա­րե­կեն­դա­նի տո­նա­կա­տա­րու­թյա­նը մաս­նակ­ցում էին նաև ՄԱԿ-ի ՓԳՀ հա­յաս­տա­նյան ներ­կա­յա­ցուց­չու­թյան և գոր­ծըն­կեր «Ա­ռա­քե­լու­թյուն Հա­յաս­տան» բա­րե­գոր­ծա­կան ՀԿ-ի ա­ջակ­ցու­թյամբ տար­բեր տա­րի­նե­րին Հա­յաս­տան վե­րաբ­նա­կեց­ված սի­րիա­հայ, ի­րա­քա­հայ, ադր­բե­ջա­նա­հայ մի խումբ կա­նայք, ով­քեր հասց­րել էին ծա­նո­թա­նալ հայ­կա­կան ար­ժեք­նե­րին ու մշա­կույ­թին, գտել էին աշ­խա­տանք, հիմ­նել սե­փա­կան բիզ­նե­սը, միա­հյուս­վել հա­սա­րա­կու­թյա­նը: Նրանք Բա­րե­կեն­դա­նի տո­նին ներ­կա­յաց­րել էին ի­րենց խո­հա­նո­ցի հա­մա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով հա­րուստ ու­տեստ­նե­րը:

Լուսանկարներ

. .
  • Թեղենիքի դպրոցի երեխաները
  • Էմմա Հայրապետյան
Դիտվել է՝ 31567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ