ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իշխա­նու­թ­յուն­նե­րը հաս­կա­նում են՝ պղն­ձա­ձու­լա­րա­նի վե­րա­շա­հա­գոր­ծումն անհ­րա­ժեշտ է

Իշխա­նու­թ­յուն­նե­րը հաս­կա­նում են՝ պղն­ձա­ձու­լա­րա­նի վե­րա­շա­հա­գոր­ծումն անհ­րա­ժեշտ է
12.11.2019 | 01:43

«Ի­րա­տե­սի» նա­խորդ հա­մա­րում գրել էինք, որ Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­կան ըն­կե­րու­թյու­նը, որն ան­ցել էր ՎՏԲ բան­կին, նոր սե­փա­կա­նա­տեր ու­նի: Բանկն այն նվի­րել է «Թե­ղուտ» ՓԲԸ-ի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած ռու­սաս­տան­ցի գոր­ծա­րար Նո­րիկ Պետ­րո­սյա­նի փե­սա­յին, ո­րը, ըստ երևույ­թին, պատ­րաստ­վում է շա­հա­գոր­ծե­լու ձու­լա­րա­նը: Տե­ղա­ցի­նե­րին ու­րա­խաց­րել է լու­րը, ա­լա­վերդ­ցի­նե­րը ոգևոր­վել են, թե վեր­ջա­պես աշ­խա­տանք կու­նե­նան: Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, սա­կայն, մաս­նա­վո­րա­պես՝ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը, դեռևս չեն ար­ձա­գան­քել, թե ձու­լա­րա­նի հնա­րա­վոր վե­րա­շա­հա­գոր­ծու­մը որ դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի, և ինչ չա­փա­նիշ­ներ ու պա­հանջ­ներ են ներ­կա­յաց­վե­լու: Ու­ղիղ մեկ տա­րի ա­ռաջ, օ­րի­նակ, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ձու­լա­րա­նի շա­հա­գոր­ծու­մը խիստ մտա­հո­գիչ էր:


«Ոչ ո­քի չի՞ հե­տաք­րք­րում, որ Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նի ար­տա­նե­տում­նե­րի ծա­վալ­նե­րը տաս­նյակ տա­րի­ներ շա­րու­նակ մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցում են սահ­ման­ված չա­փը։ Բա քաղց­կե­ղով հի­վան­դա­ցու­թյան վի­ճա­կագ­րու­թյու­՞նը, ա­ռող­ջա­պա­հա­կան վի­ճա՞­կը, այս­քան տա­րի­նե­րի ար­տա­նե­տում­նե՞­րը։ Եղ­բայր, ա­յո, ար­տադ­րու­թյու­նը մեզ հա­մար կարևոր է, բայց չի կա­րե­լի մարդ­կանց թու­նա­վո­րե­լու գնով ինչ-որ խն­դիր լու­ծել, տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ­կանց թու­նա­վո­րե­լու գնով 600 հո­գու աշ­խա­տա­տե­ղի հարց լու­ծել։ Ե­կեք հա­մա­գոր­ծակ­ցենք և այդ խն­դիր­նե­րը լու­ծենք»,- քն­նա­դա­տու­թյա­նը, թե Ա­լա­վեր­դու գոր­ծա­րա­նի փա­կու­մը աշ­խա­տա­տե­ղեր կորց­նե­լու պատ­ճառ է դար­ձել ու դառ­նա­լու, նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ այս­պես է պա­տաս­խա­նել Փա­շի­նյա­նը:


Այժմ, փաս­տո­րեն, իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ռա­պա­շա­րով ա­սած, ի­րա­վի­ճակ է փոխ­վել, կամ էլ եր­կի­րը կա­ռա­վա­րող­նե­րը հաս­կա­ցել են, որ մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը գնա­լով ծան­րա­նում է, դժ­գո­հու­թյուն­նե­րը՝ շա­տա­նում, ուս­տի Ա­լա­վեր­դիում աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու հարցն օ­րա­կար­գա­յին է: Տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­դիկ, ստաց­վում է, մոտ ա­պա­գա­յում կա­րող են թու­նա­վոր­վել՝ հա­նուն 600 (գու­ցե մի քիչ ա­վե­լի, գու­ցե՝ պա­կաս) աշ­խա­տա­տե­ղի:


Հու­սա­լով, որ Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նի հնա­րա­վոր շա­հա­գործ­ման հար­ցում իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­պես խե­լա­ցի ու հնա­րա­վո­րինս չվ­նա­սող լու­ծում կգտ­նեն, պատ­կան մար­մին­նե­րին հի­շեց­նենք, որ դեռևս 2018-ի հու­լի­սին, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Վա­րագ Սի­սե­ռյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, աշ­խա­տան­քա­յին խումբ էր ձևա­վոր­վել, ո­րը պետք է օ­ժան­դա­կեր «Ար­մե­նիան Քա­փըր Փրոգ­րամ»-ին նոր պղն­ձա­ձու­լա­րան կա­ռու­ցե­լու հար­ցում: Մոտ 2000 աշ­խա­տա­տե­ղով ձու­լա­րան կա­ռու­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նել էր չի­նա­կան կողմն ու 500 մլն դո­լա­րի ներդ­րում ա­նե­լու մա­սին հայ­տա­րա­րել: Այդ նա­խագ­ծի նույ­նիսկ նա­խա­հա­շիվն է ար­ված, բայց թե ի՞նչ ճա­կա­տա­գիր ու­նե­ցավ, և ար­դյո՞ք իշ­խա­նու­թյուն­նե­րը հի­շում են դրա մա­սին, հայտ­նի չէ ոչ ո­քի:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ