ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ալա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րանն էլ ռուս­նե­րին ան­ցավ

Ալա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րանն էլ ռուս­նե­րին ան­ցավ
01.11.2019 | 00:36

Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նը, ո­րը մոտ մեկ տա­րի չի աշ­խա­տում, աշ­խա­տա­կից­նե­րի մի մա­սին հար­կա­դիր պա­րա­պուր­դի է ու­ղար­կել, մյուս մա­սին էլ ա­զա­տել աշ­խա­տան­քից, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, ան­ցել է ռու­սա­կան կող­մին՝ «ՎՏԲ» բան­կին:


Տա­րի­ներ ա­ռաջ Թե­ղու­տի հան­քա­վայ­րը շա­հա­գոր­ծե­լու հա­մար բան­կից ներգ­րավ­ված վար­կա­յին մի­ջոց­նե­րի դի­մաց ՎՏԲ-ն «Վալ­լեքս»-ից պա­հան­ջել է գրա­վադ­րել նաև պղն­ձա­ձու­լա­րա­նը շա­հա­գոր­ծող «Էյ-Սի-Փի» ըն­կե­րու­թյան ակ­տիվ­ներն ու բաժ­նե­տոմ­սե­րը: Այդ ժա­մա­նակ, սա­կայն, «Թե­ղուտ» ըն­կե­րու­թյու­նը, որ­պես այդ­պի­սին, գո­յու­թյուն չի ու­նե­ցել, այ­սինքն՝ ձեռ­նար­կու­թյու­նը, հս­կա­յա­կան ֆաբ­րի­կան և թան­կար­ժեք սար­քա­վո­րում­նե­րը չեն ե­ղել, հետևա­բար՝ նրա շու­կա­յա­կան գի­նը բո­լո­րո­վին այլ էր, քան ՎՏԲ-ին անց­նե­լուց հե­տո: Հի­մա, երբ «Թե­ղուտ» ՓԲԸ-ն ան­ցել է բան­կին, Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նը, փաս­տո­րեն, նույն­պես բան­կի ձեռ­քում է հայ­տն­վում:

Ստաց­վում է՝ քիչ չէ «Թե­ղուտ» ՓԲԸ-ն՝ իր են­թա­կա­ռույց­նե­րով, ար­տադ­րա­կան ֆաբ­րի­կա­յով, ար­դեն իսկ ՎՏԲ-ինն է, բան­կը մեկ-եր­կու ա­միս ա­ռաջ վերց­րել է նաև պղն­ձա­ձու­լա­րա­նը:
«Որ­պես այդ­պի­սին՝ նոր ՍՊԸ դեռևս չի ձևա­վոր­վել: Ճիշտ է, նոր տնօ­րեն ու­նի պղն­ձա­ձու­լա­րա­նը՝ Կա­րեն Ղա­զա­րյանն է, բայց այն դեռ կազ­մա­կերպ­ման փու­լում է: «Էյ-Սի-ՓԻ»-ի հաշ­վեկշ­ռում միայն ձու­լա­րա­նը չէր, հետևա­բար ամ­բողջ տա­րածքն ու շի­նու­թյուն­նե­րը չէ, որ բան­կին են ան­ցել: Բա­րե­գոր­ծա­կան ճա­շա­րա­նը, մշա­կույ­թի տունն ու մի քա­նի այլ շի­նու­թյուն­ներ շա­րու­նա­կում են «Վալ­լեք­սի» հաշ­վեկշ­ռում մնալ»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ