Արհեստական խոչընդոտներ
06.09.2019 | 00:19
Մի շարք գործարարների ու բիզնեսմենների համար ծանր ժամանակներ են: «Իրատեսի» տեղեկություններով՝ իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ինչ-որ բան են ուզում հասկացնել, բայց, ուղիղ տեքստով ասելու փոխարեն, գնում են, ասենք, ունեցվածքի վրա կալանք դնելու կամ բիզնեսի համար չլսված նորմեր սահմանելու ճանապարհով: Օրինակ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» ընկերություն հարկային մարմինները հաճախ են այցելում: «Ասում են, թե աշխատանքային սահմանված ժամից հետո որևէ աշխատող չպետք է լինի գործարանում, ղեկավարությունն էլ բացատրում է, որ, ըստ աշխատանքային օրենսգրքի, աշխատակիցներին կարող են հավելյալ պահել, ինչի դիմաց արտաժամյա վարձավճար է սահմանված: Դրանից հետո թողել, գնացել են: Ըստ երևույթին, ինչ-որ բան էին ուզում հասկացնել, կամ ուղղակի պետք էր ուշադրության կենտրոնում պահել գործարանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ