Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Անցկացվել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով երրորդ կոնֆերանսը

Անցկացվել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով երրորդ կոնֆերանսը
13.10.2017 | 17:12

Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» երրորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ինմասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների 141 ներկայացուցիչներ, որոնք ունենՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։


Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Նրանք ներկայացրել են «Ժամանակակից սպառնալիքներ և կորպորատիվ ենթակառուցվածքի պաշտպանությանմեթոդներ», «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնների անվտանգություն», «Kaspersky DDoS Protection: լուծման մասշտաբավորման նոր հնարավորություններ», «Թիրախային գրոհները՝ ժամանակակիցանվտանգության պատուհաս» և «Kaspersky Anti Targeted Attack Platform» թեմաները։

««Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացնում է արդեն երրորդ գործնական կոնֆերանսը։ Նախորդ նման միջոցառմանը հետևած տարվա ընթացքում հանցավոր խմբավորումներն իրականացրին աշխարհը ցնցած մի շարք մասշտաբային կիբեռգրոհներ, որոնք բնորոշվեցին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և ֆինանսական ու հեղինակության հսկայական վնաս հասցրին մասնավոր և պետական հատվածի կազմակերպություններին։ Բացի այդ, կիբեռհանցագործները գնալով ավելի շատ գերադասում են թիրախավորել հենց խոշոր ընկերությունները, քան անհատ օգտատերերին, քանի որ այդպես ավելի մեծ օգուտներ են ակնկալում։ Այդ միտումները վերաբերում են նաև Հայաստանին, և երկրում գործող խոշոր ընկերությունների և պետական կառույցների մասնագետները երևանյան երրորդ «Kaspersky Security Day»-ին ստացան անհրաժեշտ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես դիմագրավել նոր կիբեռսպառնալիքներին»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ ԱրմենԿարապետյանը։

Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ