Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո»

Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո»
13.10.2017 | 13:28

Հոկտեմբերի 12-ին հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Թումոյի» սաները մուտքի մոտ հյուրին դիմավորեցին նրան պատկերող դիմակներով (նմանատիպ դիմակներ առկա էին նաև «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի ազդագրի վրա):

Դերասանը շրջեց «Թումոյի» սրահներում, ծանոթացավ կենտրոնի կրթական ծրագրերին: Այցելության ընթացքում «Թումոյի» «Թմբա-թա» խումբը լեգենդար դերասանին նվիրեց գեղեցիկ երաժշտական կատարում։ Մալկովիչը զրուցեց նաև երեխաների հետ, պատասխանեց նրանց հարցերին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7688

Մեկնաբանություններ