ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական Localz-ը հեշտացնում է զբոսաշրջիկների գործը

Հայկական Localz-ը հեշտացնում է զբոսաշրջիկների գործը
28.10.2016 | 00:06

Հոկտեմբերին Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացված WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Localz ընկերությունները։
Localz-ը զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ է, որի շնորհիվ զբոսաշրջիկները կարող են ընտրել իրենց նախընտրելի երթուղին և ուղիղ կապ հաստատել մասնագիտացված էքսկուրսավարների հետ:


Տեխնոլոգիական նորամուծությունները մուտք են գործել նաև զբոսաշրջության ոլորտ։ Localz ընկերության ղեկավար ԱՐՏԱՎԱԶԴ ՍՈԽԻԿՅԱՆԸ տեղեկացնում է, որ Localz առցանց հարթակը թույլ է տալիս զբասաշրջիկին լոկալ կապի մեջ մտնել զբոսավարի կամ այլ մարդկանց հետ, ովքեր որոշակի ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկին։ Այսօր Localz-ը գործում է Հայաստանում և Վրաստանում, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախատեսվում է մուտք գործել ավելի քան 10 երկիր, այդ թվում՝ եվրոպական լուրջ զբոսաշրջային ուղղություններ։ Համակարգն աշխատում է մայիսից՝ որպես վեբ կայք։ Հուլիս-օգոստոսին թողարկվել են Android, iOS, Windows Phone համակարգերով հավելվածները։ Շատ կարճ ժամանակում ավելի քան 50 տուր է իրականացվել Հայաստանում և Վրաստանում, ինչը, ըստ ընկերության ղեկավարի, վստահություն է ներարկում, որ կարող են եվրոպական կամ ավելի մեծ շուկաներում տեղ գրավել։


Գրանցվելով համակարգում՝ զբոսաշրջիկը կարող է գտնել իրեն հարմար ծառայություններ մատուցող զբոսավարին: Հարթակում կարող է գրանցվել տվյալ երկրում ապրող յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է զբոսավարի ծառայություններ մատուցել: Շուկայում արդեն գործող հարթակներից Localz-ը տարբերվում է նրանով, որ այստեղ զբոսաշրջիկն է թելադրում ցանկալի ճանապարհորդության պայմանները՝ առաջարկվող ստանդարտ շրջագայությունների փոխարեն:


Պատասխանելով այն հարցին, թե զբոսավարներն ու զբոսաշրջիկներն ինչպե՞ս են տեղեկանալու Localz-ի մասին, Արտավազդ Սոխիկյանը նշեց, որ Վրաստանում ավելի քան 50 զբոսավարի հետ են համագործակցում։ Սոցիալական ցանցերում շատ են մասնագիտացված խմբերը, գովազդը բավականին արդյունավետ է։ Դժվարություններն առավելապես զբոսաշրջիկներին ներգրավելու հետ են կապված։ Այս պահին առցանց գովազդի միջոցով են փորձում աշխատել։ Մեր զրուցակիցը նկատում է, որ իրենց առաջարկած մոդելով ծառայություններ մատուցող զբոսավար գտնելն ավելի արագ է և էժան:


Խոսելով հայաստանյան ՏՏ ոլորտի մասին՝ Արտավազդ Սոխիկյանն ընդգծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում փոխարկվում է։ Եթե նախկինում Հայաստանում ՏՏ գրեթե բոլոր կազմակերպությունները զբաղվում էին աութսորսինգով, օգնում էին տարբեր կազմակերպությունների, որ իրենց պրոդուկտները ստեղծեն, ապա վերջին երկու տարիներին շեշտը դրվում է պրոդուկտ արտադրելու վրա։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ