ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի գլխին երկնքից ոսկե օղաբլիթներ կթափվեն, եթե...

Հայաստանի գլխին երկնքից ոսկե օղաբլիթներ կթափվեն, եթե...
06.10.2015 | 10:28

Ինչ քաղաքական դիվիդենդներ կարող էր ստանալ Հայաստանը, եթե, օրինակ, աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը սկսվեր Ղարաբաղից

ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ նստաշրջանը դարձավ, թերևս, այս տարվա ամենակարևոր քաղաքական միջոցառումը, որտեղ, առաջին հերթին, ներկայացվեցին աշխարհի տերությունների ու գերտերությունների ղեկավարների ծրագրային դրույթներն ու մոտեցումները մարդկության առաջ ծառացած կարևոր խնդիրների ու տարաբնույթ մարտահրավերների լուծման հարցերում: ՈՒկրաինական ու սիրիական ճգնաժամերի, Օբամա-Պուտին հանդիպման, ԱՄՆ-Ռուսաստան լարվածության, քաղաքակրթությունների երկխոսության, համաշխարհային տնտեսության դինամիկ զարգացման ու հրատապ լուծումներ պահանջող այլ հարցերի ֆոնի վրա ուշադրությունից դուրս մնաց Պուտինի հետևյալ կարևոր առաջարկը. լուծել Երկիր մոլորակի բիոսֆերայի ու տեխնոսֆերայի միջև օր օրի ահագնացող դիսբալանսը՝ հանքային էներգառեսուրսների վրա հիմնված էներգետիկայից անցում կատարելով դեպի արևային էներգետիկա` պայմաններ ստեղծել համաշխարհային տնտեսության ու կենսոլորտի հարմոնիկ զարգացման համար: Պուտինի բնորոշմամբ, դա պլանետար մասշտաբի խնդիր է, որի լուծման համար Ռուսաստանն ունի իր մոտեցումը: Ահա Պուտինի ելույթի այդ հատվածը՝ առանց թարգմանության: «...среди проблем, которые затрагивают будущее всего человечества, и такой вызов, как глобальное изменение климата. Мы заинтересованы в результативности климатической конференции ООН, которая состоится в декабре в Париже. В рамках своего национального вклада к 2030 году планируем ограничить выбросы парниковых газов до 70-75 процентов от уровня 1990 года.

Однако предлагаю посмотреть на эту проблему шире. Да, устанавливая квоты на вредные выбросы, используя другие по своему характеру тактические меры, мы, может быть, на какой-то срок и снимем остроту проблемы, но, безусловно, кардинально её не решим. Нам нужны качественно иные подходы. Речь должна идти о внедрении принципиально новых природоподобных технологий, которые не наносят урон окружающему миру, а существуют с ним в гармонии и позволят восстановить нарушенный человеком баланс между биосферой и техносферой. Это действительно вызов планетарного масштаба. Убеждён, чтобы ответить на него, у человечества есть интеллектуальный потенциал.
Нам необходимо объединить усилия и прежде всего тех государств, которые располагают мощной исследовательской базой, заделами фундаментальной науки. Предлагаем созвать под эгидой ООН специальный форум, на котором комплексно посмотреть на проблемы, связанные с исчерпанием природных ресурсов, разрушением среды обитания, изменением климата. Россия готова выступить одним мз организаторов такого форума».

Այս կարևոր հարցում Ղազախստանի նախագահը իր կոնկրետ առաջարկներով ավելի հեռուն գնաց. «В поддержку инициативы ООН «Устойчивая энергетика для всех» в 2017 году в Астане состоится всемирная выставка EXPO на тему «Энергия будущего». Приглашаем все государства к участию в подготовке и проведении выставки. Глядя в будущее, на основе инфраструктуры выставки EXPO-2017». предлагаю открыть в Астане Международный Центр по развитию зеленых технологий и инвестиционных проектов под эгидой ООН. Ավելին, ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ նստաշրջանից հետո Նազարբաևը հասցրեց 2015 թ. սեպտեմբերի 30-ին Ղազախստանում անցկացնել ներկայացուցչական միջազգային էներգետիկ մի համաժողով, որտեղ գազի, նավթի, ուրանի, քարածխի ու հիդրոռեսուրսների խնդիրները մի կողմ թողած, նա կարևորեց արևային էներգետիկայի զարգացման խնդիրը՝ Ղազախստանի մասնակցությամբ:
Բայց թող մեզ ներեն շատ հարգելի նախագահները, նրանց ասածի մեջ նորություն չկար: Այդ սուրբ ճշմարտությունը մեր հայ գիտնականներին հայտնի դարձավ 1993-94 թթ. մեր մութ ու ցուրտ տարիներին: Պլանետար մասշտաբի այդ խնդրի լուծումը 25 տարի առաջ արդեն տվել են Պարիս Հերունին իր «Արև» ծրագրով ու Վահան Համազասպյանը «Երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի» համապարփակ ծրագրով: Նույնիսկ «հելիոֆիկացիա» տերմինը աշխարհում առաջինը շրջանառության մեջ են դրել մեր գիտնականները: Ճիշտ է, ֆինանսական միջոցների բացակայության ու Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անտարբերության ու ոչ պետական մոտեցման պատճառով այդ ծրագրերը այդպես էլ կյանքի չկոչվեցին, բայց նրանք դեռևս պահպանում են իրենց գիտական ակտուալությունն ու պրակտիկ նշանակությունը աշխարհի ցանկացած երկրի համար: Բոլոր նախադրյալները կան, որ այդ ծրագրերը դրվեն Պուտին-Նազարբաև նախաձեռնության հիմքում ու իրականացվեն ԵԱՏՄ շրջանակներում: Ռուսաստանում ու Ղազախստանում գիտե՞ն արդյոք հայկական արևային ծրագրերի մասին: Գիտեն ու արդեն առաջարկություններ են գալիս, որ հելիոֆիկացիայի ծրագիրը իրականացվի Ռուսաստանում՝ մարզ առ մարզ՝ սկսելով այն արևաշատ Ղրիմից ու, չզարմանանք, էներգետիկ ռեսուրսներով աշխարհի ամենահարուստ Կեմերովոյի մարզից: Խնդրեմ, նամակ Կեմերովոյից. «Уважаемый Ваан Норайрович! По поручению Администрации Кемеровской области вопрос гелиофикации рассмотрен специалистами «Кузбасского центра энергосбережения». В настоящее время на территории Кемеровской области имеются населенные пункты, находящиеся в труднодоступных местах в тайге, в горах и не имеющих централизованного энергоснабжения. Для обсуждения деталей по гелиофикации Кемеровской области прошу... Надеемся на дальнейшее плодотворное сотрудничество. Ю. А. Шелковников»: Հելիոֆիկացիայի հարցում բեղմնավոր համագործակցության առաջարկություններ Վահան Համազասպյանը շատ է ստացել ու շարունակում է ստանալ, դրանք գալիս են աշխարհի տարբեր ծայրերից, նույնիսկ Ֆլորիդայի նախկին նահանգապետ, ներկայումս ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջեբ Բուշից:
Հետաքրքիր է իմանալ, թե մեր իշխանություններն ինչ են մտածում պուտինյան պլանետար մասշտաբի խնդրի լուծման հայկական տարբերակների մասին: Ելնելով Հերունի-Համազասպյան քառորդդարյա պայքարի զրոյական արդյունքներից, կարելի է փաստել, որ արևային հարցում մեր բարձրադիր իշխանությունների կարծիքը մշտապես եղել ու մնում Է կայուն բացասական: Անթաքույց վախ կա, որ հելիոֆիկացիան կարող է կործանարար ազդեցություն թողնել գազի ու էլեկտրաէներգիայի հայկական շուկաների վրա: Այդ ո՞ր հայ գյուղացին կհամաձայնի օգտագործել թանկագին հոսանքն ու գազը, եթե նա իր տրամադրության տակ, որպես այլընտրանք, ունենա ջերմային էներգիայի սեփական աղբյուր՝ գինը 0,3 դրամ մեկ կիլովատտի դիմաց: Հելիոֆիկացված երկրում աշխատող էներգետիկները դատապարտված են մտածելու միայն սակագների շարունակական իջեցման, բայց ոչ երբեք բարձրացման մասին: Պատահակա՞ն էր արդյոք, որ 2012 թ. էներգետիկայի նախարարությունը մամուլում տարածեց մի տարօրինակ գաղափար, թե արևային տեխնիկայի զարգացումը Հայաստանի համար վաղաժամկետ է: Եթե Պուտինի, Օբամայի կամ Նազարբաևի կարծիքով արևային էներգետիկայի կիրառումը պլանետար կարևորության խնդիր է, որի լուծումը ողջ աշխարհի համար ուշանում է, արագացնել է պետք, ապա Հայաստանի համար այն վաղաժամկետ է, սպասել է պետք, մինչև առուն ջուր գա (գորտի աչքերն էլ դուրս կգան): Հավանաբար էներգետիկայի ոլորտի մեր գիտունիկները հաշվարկել են, որ, բացի արևի անսպառ էներգիայից ու սահմանափակ հիդրոռեսուրսներից, Հայաստանն այլ էներգառեսուրսներ չունի: Հայաստանի տնտեսությունը քայքայելու և զրոյացնելու համար անհրաժեշտ է ամեն կերպ արգելակել հելիոֆիկացիայի գործընթացը: Այստեղ ոչ թե հիմարության, այլ պետական դավաճանության հոտ է գալիս: Նման խելքի ու գործի հայ իշխանավորների հետ հայ գիտնականները անելիք չունեն:
Հելիոֆիկացիայի պարագայում էապես կտրանսֆորմացվի ՀԱԳՄ 7-րդ համագումարում Սերժ Սարգսյանի բարձրաձայնած տնտեսության կազմակերպման հայկական կոնցեպցիան. զարկ տալ տնտեսության գիտատար, ոչ նյութատար, ոչ էներգատար ճյուղերի զարգացմանը: Հելիոֆիկացիայի դեպքում իմաստ կունենա անցնել տնտեսության զարգացման համազասպյանական կոնցեպցիային՝ հետևյալ ձևակերպմամբ. զարկ տալ տնտեսության գիտատար, ոչ նյութատար ու խիստ էներգատար ճյուղերի զարգացմանը՝ շեշտը դնելով արևային էժան էներգիայի ու կանաչ տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորությունների օգտագործման վրա: Այս դեպքում հայ գործարարները մրցակցային հսկայական առավելություններ կստանան աշխարհում: Ավելին, չի տուժի նույնիսկ էլեկտրաէներգիայի ու գազի բիզնեսը, որովհետև հելիոֆիկացիայի գործընթացը սկսելուց առաջ կլուծվի հելիոհամակարգերի էներգատար արտադրությունների կազմակերպման հարցը: Հելիոտեխնիկական արդյունաբերության ու նրա հարակից ճյուղերի գործարկման համար անհրաժեշտ կլինի ավելի շատ հոսանք ու գազ օգտագործել: Առաջարկվում է հելիոտեխնիկական գործարանները կազմակերպել Գյումրի, Սպիտակ, Վանաձոր ու Ստեփանավան քաղաքներում՝ հընթացս լուծելով նաև աղետի գոտու աշխատատեղերի ստեղծման ծանր խնդիրը:
Հարց` մեր իշխանությունների համառ դիմադրության պայմաններում ի՞նչն է այդպես ստիպում, որ հայ գիտնականները դեռևս շարունակում են աշխատել արևային թեմաներով, որն է նրանց պայքարի իրական մոտիվացիան: Հայ գիտնականները համոզված են, որ հելիոֆիկացիայի խնդիրը տրված է ի վերուստ, և դա յուրաքանչյուր հայ գիտնականի պատվի ու արժանապատվության գործն է: Երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, պետք է օգնել: Աշխարհում առաջինը լուծելով մոլորակային մասշտաբի այդ խնդիրը, հայերը կարող են կարգավորել իրենց գործերը տնտեսության բնագավառում, թշնամական շրջափակման պայմաններում ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունն ու բնակչության էներգետիկ կենսունակությունը, հզորացնել երկիրն ու նրա պաշտպանական ներուժը, սահմանների պաշտպանության հարցը լուծել խելքով, բայց ոչ երբեք մեր զինվորների արյան ու կյանքի գնով, լուրջ հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության բնագավառում: Վերջինիս կարևորությունը դժվար է գերագնահատել: Ինչ քաղաքական դիվիդենդներ կարող էր ստանալ Հայաստանը, եթե, օրինակ, աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը սկսվեր Ղարաբաղից: ՄԱԿ-ի ամբիոնից Պուտինն ու Նազարբաևը ստիպված էին լինելու հայտարարել, որ պլանետար մասշտաբի էկոլոգիական ու էներգետիկ խնդիրների լուծման հարցում նրանք օգտվել են Ղարաբաղի հելիոֆիկացիայի դրական փորձից ու կհորդորեին, որ աշխարհի մյուս երկրները ևս օգտագործեն ղարաբաղյան փորձը: Ավելին, այդ դեպքում Հայաստանի նախագահը հնարավորություն կունենար ՄԱԿ-ի ամբիոնից խոսելու Ղարաբաղի ու Հայաստանի հելիոֆիկացիայի գործընթացի մասին և ստիպված չէր լինի եղեռնի, սահմանային կրակոցների ու միայն մեզ հուզող այլ թեմաներով հոգնեցնել ՄԱԿ-ի բարձր լսարանին: Եթե մենք կարողանանք ապացուցել, որ Հայաստանը մարդկության մատից մի փուշ հանող երկիր է, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ նստաշրջանում ելույթ կունենար միայն լեփ-լեցուն լսարանի առաջ ու այդ ելույթից մի օգուտ կլիներ: Եթե մեր նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը վեր կանգնեին իրենց անձնական ամբիցիաներից և ուշադրություն դարձնեին Պարիս Հերունու ու Վահան Համազասպյանի արևային գործերի վրա, ապա մեր գործերը ճիշտ հունով կգնային, չէր լինի այս զանգվածային արտագաղթը, երկիրը հեռու կմնար տնտեսական ճգնաժամերից ու ցնցումներից, զարգացման հեռանկար կունենար, նույնիսկ սահմանի վրա կրակոցները չէին լինի: Իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել նրանով, ինչը մենք այսօր ունենք. տնտեսական ճգնաժամ, գործազրկություն, արտագաղթ, միայն սեփական զինվորների արյան ու կյանքի գնով պաշտպանվող սահմաններ, զարգացման որևէ հեռանկարի բացակայություն, համատարած կոռուպցիա ու անորոշ ապագա շարքային քաղաքացիների համար: Առայժմ ստիպված ենք համակերպվել, որ հելիոֆիկացիայի ու դրա նման բազում կարևոր գաղափարները Հայաստանում միայն ու միայն անտեսվելու և արգելափակվելու են: Իշխանական օղակներում ճախրող այն տրամադրությունը, թե մեր չինովնիկներն արդեն խելքի են եկել, նոր սահմանադրություն են գրում ու, նույնիսկ, լրջորեն մտածում են արևի էներգիայի մասին, ընդամենը պատրանքներ են, կրում են էժանագին պրոպագանդայի բնույթ՝ նպատակ ունենալով մարդկանց աչքերին թոզ փչելով ժամանակ շահել, հավանաբար տնտեսության հետագա հետընթացը կազմակերպելու համար:
Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագիրը, ըստ էության, կրկնում է 1920 թ. մշակված ու հետագայում ԽՍՀՄ-ում հաջողությամբ իրականացված Ռուսաստանի տնտեսության վերականգնման ու զարգացման հեռանկարային ԳՈԷԼՌՕ լենինյան ծրագիրը: Եթե երկրի էլեկտրիֆիկացիան միջոց էր (ընդամենը միջոց, բայց ոչ երբեք նպատակ) Ռուսաստանի տնտեսության զարգացումն ապահովելու համար, ապա հելիոֆիկացիան միջոց է (դարձյալ ընդամենը միջոց, բայց ոչ երբեք նպատակ) Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այդ միջոցի ներդրումը բավական է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա երկնիշ թվերով: Հելիոֆիկացիայի գործը Հայաստանում պետք է արագացնել, սպասելը մահվան է հավասար: Գիտական նորարարական գաղափարները, գիտական արտադրանքը շատ շուտ փչացող ապրանքի են նման: Վաղը դրանք կարող են ոչ մեկին այլևս պետք չլինել՝ կյանքից հետ մնալու պատճառով: Պուտինի հոգին շատ խոր է: Ըստ էության նա արդեն սկսել է զբաղվել իր պլանետար մասշտաբի խնդրով: Այստեղ նա կարող է շատ հեռահար նպատակներ հետապնդել՝ լուծելով ոչ միայն «իմպորտոզամեշչենիեի», այլ նաև «էքսպորտոզամեշչենիեի» հարցերը: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց, գազի ու նավթի փոխարեն Ռուսաստանը սկսի արևային տեխնիկա ու տեխնոլոգիաներ արտահանել: Եթե մեզ չի հաջողվում սեփական ուժերով լուծել հելիոֆիկացիայի խնդիրը, ապա այդ հարցում մենք կարող ենք համագործակցել Պուտինի հետ՝ Ռուսաստանին զիջելով սպասվող օգուտների առյուծի բաժինը: Ի՞նչ արած, հայերս միշտ էլ տուժել ենք մեր խելքից: Հայաստանի ղեկավար այրերը պետք է իմանան, որ ափով արևը չես փակի: Հայաստանը, եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման կբռնի հելիոֆիկացիայի ուղին: Կարևոր է, թե հելիոֆիկացված երկրների շարքում Հայաստանը որ տեղը կգրավի: Առաջինի դեպքում Հայաստանի գլխին երկնքից ոսկե օղաբլիթներ կթափվեն, հակառակ պարագայում մեզ բաժին կհասնի նույն բլիթների անցքը, ու մենք կհիշենք մեր վատ հարևանի հայտնի խոսքը` հայի վերջին խելքը իմը լիներ:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ