ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի պահանջարկն աճում է»

«Տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի պահանջարկն աճում է»
19.01.2015 | 13:42

«Ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի պահանջարկն աճում է: Ըստ կանխատեսումների` մոտակա 5-10 տարիներին ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Ռուսաստանում ընդհանուր հաշվով մոտ 3 միլիոն աշխատատեղի պահանջարկ է լինելու, Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում՝ ավելի քան մեկ միլիոնի: ՈՒ քանի որ այս ոլորտում ամենահեշտն է արտապատվիրելը, կարող են իրենց քաղաքում աշխատել քեզ համար,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, նշելով, որ Հայաստանում էլ, ինչպես աշխարհում, ՏՏ ընկերությունները որակյալ մասնագետների պակաս ունեն:- Սակայն այսօր արդեն մեր երազանքը միայն այն չէ, որ արտասահմանյան մեծ ընկերությունները Հայաստանում մասնաճյուղ բացեն, կամ մեզ մոտ գործեն միայն արտապատվիրող կազմակերպություններ: ՈՒզում ենք, որ մեր ընկերություններն իրենց սեփական փոքր արտադրանքն ունենան, դրանց մի մասը դառնա հայտնի, արտահանվի, տարածվի աշխարհում: Այստեղ էլ ոչ թե որակյալ մասնագետի խնդիրն է, այլ ձեռնարկատիրական մտածելակերպի»: Զրուցակիցս հավելեց նաև, որ Հայաստանում երիտասարդ ունակ մասնագետը համալսարանի վերջին կուրսից կարող է բարձր աշխատավարձով աշխատանք գտնել: Կանայք են ներգրավված ՏՏ ոլորտում, ինչը Եվրոպայում, ԱՄՆ-ում ընդունված չէ: «Ավանդույթ կա, միջավայր, կարելի է ասել նորաձև է ծրագրավորողի մասնագիտությունը»,- ընդգծեց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ