ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հայկական գանձերն» արդեն ոչ միայն էլեկտրոնային շուկաներում, այլև գրախանութներում և հուշանվերների խանութներում

«Հայկական գանձերն» արդեն ոչ միայն էլեկտրոնային շուկաներում, այլև գրախանութներում և հուշանվերների խանութներում
26.12.2014 | 00:09

«Լոկատոր» ընկերության «Հայկական Գանձեր»(Armenian Treasures) նախագիծն արդեն հասանելի է iPhone-ների համար: App Store-ում օրեր առաջ տեղադրվել է iPhone-ների համար նախատեսված հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում կատարել վիրտուալ ճանապարհորդություններ դեպի մի շարք հայկական պատմամշակութային համալիրներ: Ներկայումս App Store-ում տեղադրված “Armenian Treasures” հավելվածում հասանելի են Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի ճանապարհորդությունները՝ ընդ որում Տաթև ճանապարհորդությունը կարելի է ներբեռնել անվճար: Մյուս ճանապարհորդությունները հնարավոր է ձեռք բերել սիմվոլիկ գնով՝ 0.99$:

Տեղեկացնենք, որ գոյություն ունեն նաև նախագծի հուշանվերային CD տարբերակները՝ գեղեցիկ ձեռագործ տուփերով, որոնք կարելի է ձեռք բերել ոչ միայն մայրաքաղաքի հուշանվերային խանութներում, այլև գրախանութներում, իսկ շատ շուտով նաև՝ օդանավակայանի անմաքս առևտրային գոտու (Duty Free) խանութում:

«Նորագույն տեխնոլոգիաներն ավելի շատ միտված են դեպի ապագա, ստեղծում են ապագայի լուծումներ և ակամա մեզ հեռացնում մեր մշակույթից, պատմությունից: Մենք փորձել ենք նորագույն տեխնոլոգիաները ծառայեցնել հենց մեր մշակույթին»,- նշում է նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը և հավելում,- «Անչափ երախտապարտ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցում են նախագծին: Ստացվում է այնպես, որ մեր ընկերության ուժերով 3 տարի առաջ սկսած նախագիծը մեր հասարակության հետ միասին ենք շարունակում»:

Գալիք տարվա ընթացքում ևս նախագիծը կշարունակի հանդես գալ նորություններով, մասնավորապես կստեղծվի հավելված Android համակարգով սարքերի համար, ավարտին կհասցվի ևս 4 պատմամշակութային հուշարձանի՝ Խոր Վիրապի, Նորավանքի, Սևանավանքի և Կեչարիսի եռաչափ ճանապարհորդությունները:

Դիտվել է՝ 2834

Մեկնաբանություններ