ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական առաջին պլանշետը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը

Հայկական առաջին պլանշետը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը
04.02.2014 | 22:16

Փետրվարի 4-ին կայացավ հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը և ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:

«ԱրմԹաբ գաղափարը առաջին անգամ ներկայացվեց ԴիջիԹեք Էքսպո 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային ապահովում» մրցանակները՝ միանգամից գրավելով բոլորի ուշադրությունը: Ավելին, ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ 2013թ. դեկտեմբերին հնարավորություն ստեղծվեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձնել «Այլանս» ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերություն: Պլանշետների արտադրության գործի առաջին հիմնաքարը դնելով՝ մենք այսօր, ՀՀ Կառավարության առաջարկությամբ, ավելի հավակնոտ, համապարփակ և ռազմավարական գործընկերության հիմք ենք դնում՝ նպատակ դնելով 2015 թվականից ներկայացնել ԱրմԹաբ պլանշետները ՀՀ դպրոցական համակարգում: Մեր գործընկերներն արդեն իսկ մշակել են ԱրմԹաբ պլանշետում ներկառուցվող հայկական օպերացիոն համակարգ, կրթական հավելվածներ, որոնց թիվը, համոզված ենք, օրեցօր կավելանա: Այդպիսով, ՀՀ Գիտության և Կրթության նախարարությունը ձեռք կբերի հայկական կրթական բովանդակության լուրջ միջավայր ստեղծելու մի նոր և արդյունավետ գործիք, որը նաև համագործակցության լայն հնարավորություններ կստեղծի հայկական ընկերությունների համար: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որ 2014 թվականի արդեն երկրորդ եռամսյակում զարկ տանք արտադրության բուն գործընթացին՝ նպատակ դնելով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմքը հանդիսացող PCB պլատաների նախագծումը և մշակումը»,- նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը:

Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանեց, որ այս ներդրումային ծրագիրը լավագույններից է, թե ՀՀ Կառավարության կողմից ցուցադրվող աջակցության և ծավալի, թե ներգրավված աշխատակազմի և գործընկերների առումով: Այդ իսկ պատճառով, Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ես խոնարհվում եմ հայ տեխնոլոգիական մտքի և ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ, Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր»,-նշեց Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:

ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն իրենց ելույթներում նշեցին այն հնարավորությունները, որ ստեղծվում են Հայաստանի կրթության ոլորտի նորարար ծրագրերի և տնտեսության զարգացման համար՝ ԱրմԹաբի մուտքով:

ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2015 թվականից ԱրմԹաբ պլանշետները ներդնել նաև ՀՀ կրթական համակարգում:

Ներկայումս ԱրմԹաբ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Մասնավորապես` ԱրմԹաբ պլանշետներում ներդրվելու է «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը,«Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանում արդեն իսկ կարելի է ձեռք բերել Minno 8 պլանշետները «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման կենտրոններում: Minno-ի Android ինտերֆեյսն ամբողջությամբ մշակվել է հայաստանցի ծրագրավորողների կողմից:

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ