ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

«Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

«Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»
02.07.2013 | 19:23

«Ռոսաստանը փաստացի անում է այն, ինչ արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում: Կարծում եմ, վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջնին զենք վաճառելու խնդրին, ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

Ըստ Մինասյանի, Հայաստանի ռազմական ղեկավարությունը տեղյակ է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործարքի մասին, քանի որ այդ ինֆորմացիան հայտնի է եղել դեռևս երկու-երեք տարի առաջ, և միակ խնդիրն այն է, որ այդ գործարքի մասին չգիտեր հայ հասարակությունը: Քաղաքագետը տեղեկացրեց, որ հայկական կողմը փորձել է իր լծակներով ազդել այդ բանակցությունների վրա, բայց Ռուսաստանը գնացել է ուժերի հավասարակշռությունը պահելու ճանապարհով: Նրա դիտարկմամբ`Ադրբեջանին վաճառված զենքով բալանսը պահպանվում է, և Ռուսաստանի նպատակը նույնպես դա է` Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական բալանսը պահպանելը: Քաղաքագետի համոզմամբ, թեև Ռուսաստանը այդ քանակությամբ զինամթերք է վաճառել Ադրբեջանին, սակայն նա չի շտապում դրանք տրամադրել և այդ գործընթացը կտևի մեկ-երկու տարի. «90-ականներին էլ Ադրբեջանը Ռուսաստանի կողմից ավելի մեծ թվով զենք էր ստանում, քան Հայաստանը։ Սակայն, Ռուսաստանն այսօր փորձում է հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում, քանի որ հակառակ դեպքում կլինեն անցանկալի իրադարձություններ, որոնք չենք բխի հենց իր շահերից, իսկ Ռուսաստանը չի ուզում որևէ գլխացավանք ունենալ»,-մանրամասնեց բանախոսը` նշելով, որ յուրաքանչյուր որոշում ունի իր քաղաքական գինը:

Ս.Մինասյանի կարծիքով, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա հայկական կողմի առաջին պատասխանը կլինի Ադրբեջանի վրա հրթիռային հարձակումը: «Ադրբեջանը գիտակցում է, որ պատերազմի դեպքում ուժերի որակական բալանսը պահպանվելու է, և հենց դա թույլ չի տալիս, որ Բաքուն ռազմական գործողություններ սկսի»,-համոզված է քաղաքագետը:

Վերջինիս գնահատմամբ, ՀԱՊԿ շրջանակներում ռազմա-տեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար հայ-ռուսական երկկողմ համագործակցության ձևաչափ է և թեկուզ ձևականորեն, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է լիարժեքորեն արձագանքի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ