ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Մանրամասներ Հովիկ Մուրադյանի սպանությունից

Մանրամասներ Հովիկ Մուրադյանի սպանությունից
12.06.2013 | 15:22

Մոսկվայաբնակ, գործարար Հովիկ Մուրադյանը, ով «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիրներից էր, երեկ գիշեր սպանվել է Lotte Plaza հյուրանոցաի դիմաց` իր մեքենայից իջնելու պահին: Սպանության մասին որոշ մանարամասներ հայտնի դարձավ irates.am-ին: Հետաքրքիր պատահականությամբ խոշոր գործարարը հյուրանոց է գնացել առանց վարորդի, ինքն է վարել մեքենան: Երբ դանակահարողը մոտեցել է նրան, վկաների պատմածով, որոշ ժամանակ նրանց միջև քաշքշոց է տեղի ունեցել, այնուհետև, դանակի հարվածներ հասցնելով, մարդասպանը դիմել է փախուստի:
Հարց է առաջանում` եթե դա կանխամտածված և պատվիրված սպանություն էր, ինչո՞ւ անձայն ատրճանակով, «մաքուր» չեն արել գործը, այլ դանակով, այն էլ` տևական քաշքշոցից հետո:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ