ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կտանեն, կամ նա կինքնահրկիզվի»

«Կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կտանեն, կամ նա կինքնահրկիզվի»
29.03.2013 | 16:27

«Որքան Ազատության հրապարակը շուտ ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի և վատ կլինի իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա զավեշտալի որակեց Հայաստանում ստեղծված իրավիճակ. «Զավեշտ է այն, որ այդքան ձայն հավաքած թեկնածուն այդպիսի պահվածք է դրսևորում: Զավեշտ է նաև Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև գաղտնի նամակագրությունը»,-ասաց բանախոսը: Վերջինիս խոսքով, իշխանությունը չի թողնում, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և կայանա, ու ամեն ինչ արվում է հօգուտ իշխանությունների:

Ա. Հարությունյանն ասաց, որ ցանկանում է գնալ Ազատության հրապարակ, սակայն, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական իրավիճակ մարել` խաղալով Սերժ Սարգսյանի խաղը:
«Կամ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանին կտանեն, կամ նա կինքնահրկիզվի: Այսօր Րաֆֆին պիտի դնի կոնկրետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Այն տոնով, որ Սերժ Սարգսյանը խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ցույց է տալիս, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել»,-նկատեց բանախոսը: Ավելին, նրա կարծիքով,եթե պայմանավորվածություն չլիներ Րաֆֆիի և Սերժի միջև, Րաֆֆին չէր գնա Սերժի հետ հանդիպման:
«Այն, որ Րաֆֆիի ապացույցների բազան թույլ է, նույնպես խոսում է պայմանավորվածության մասին: Սերժ Սարգսյանի հրաժարականը Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր պահանջել քաղաքական ուժերի և ժողովրդի հետ համատեղ, քանի որ Սերժ Սարգսյանի նկատմամբ այսքան հակակրանք ժողովուրդը երբեք չի ունեցել, նույնիսկ 96-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ե՛վ ժողովուրդն է ատում Սերժ Սարգսյանին, և՛ Սերժ Սարգսյանն է ատում ժողովրդին»,-եզրափակեց Հարությունյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ