28.06.2013|
02:35
Չորս տարի է` «Իրատես de facto»-ում եմ։ Իսկ նա, բանից պարզվում է, հինգ տարեկան է։ Համարյա հիմնադիր կազմից եմ, մտքովս էլ չէր անցել։ Պատվաբեր է։ Մի ժամանակ «Իրավունք de facto» էր։ Բայց ի՜նչ լավ եղավ, որ անունը փոխեցինք։ Հիշում եմ, թերթի խմբագիրը` տիկին Փիրուզա Մելիքսեթյանը, ասաց` մի լավ անուն մտածեք։ Ո՞վ առաջարկեց «Իրատես de facto»։ «Իրատես» բառը շատ է դուր գալիս։ Ոնց որ պատուհանի մաքուր ապակի լինի, մաքո՜ւր, թափանցիկ, երկինքը` կապո՜ւյտ... Իսկ «Իրավունքը»։ Չէ, չէ, հենց բառը նկատի ունեմ, տառերի այդ շարքը։ Մի տեսակ մաղձո՛տ, անմաքո՛ւր։ Չէ, «Իրատեսը» շատ լավ է։