03.08.2023|
12:25
Հայոց արեւապաշտական գաղափարախոսության մեջ գլխավոր իմաստակիր խորհուրդներն են Արեւը, Լույսը, Կրակը, Ջերմությունը, որոնք իրենց արտացոլումն են գտել թոնրի, օջախի, շիկացած մետաղի, խարույկի եւ վառվող փայտի, ածուխի, մոմի, ճրագի, կրակի ծխի մեջ: Երդումներում, ավանդույթներում, ծիսական արարողություններում օջախը, կրակը, ծուխը, մոխիրը, թոնիրը, երդիկը սրբազան երեւույթներ են: