-
19.12.2012|
13:03
Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան «Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և շքահամերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արմեն Սմբատյանի, Գարեգին Գրիգորյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից:
-
19.12.2012|
12:36
Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է 2001-2050 թթ. Արեգակի և Լուսնի խավարումների լիակատար ցանկը:
-
18.12.2012|
20:24
Աշխարհահռչակ դերասանը Հայաստան է եկել AP cinema» կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով` ներկա գտնվելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին:
-
18.12.2012|
18:37
2007-ի հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005-ի հոկտեմբերի 3-ին Փարիզում ստորագրված կոնվենցիան:
-
18.12.2012|
14:29
Այսօր հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայ գրատպության 500-ամյակին նվիրված համերգային երեկո:
-
18.12.2012|
13:38
2002 թվականի այս օրը` դեկտեմբերի 18-ին, կյանքից հեռացավ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը:
-
18.12.2012|
12:02
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն փաստագրական ֆիլմ կնկարահանի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին։ Այդ մասին երեկ հայտնել է HBO հեռուստաալիքը, որի եթերում էլ կհեռարձակվի ֆիլմը։
-
18.12.2012|
11:43
Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հասմիկ Ստեփանյանի` «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
-
17.12.2012|
18:13
Դեկտեմբերի 20-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Ռիտա Շառոյանի «Բամբիռ» ֆիլմի պրեմիերան, որը «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 5-րդ ֆիլմն է:
-
17.12.2012|
15:02
Հիշեցնենք, որ մարզերից Երևան տեղափոխված 51 հուշարձաններն իրենց տեղերը վերադարձնելու պահանջով նոյեմբերի 9-ին տեղի էր ունեցել բողոքի ակցիա: «Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնությունը նույն օրը խնդրի առիթով պահանջագիր-նամակ էր հանձնել մշակույթի նախարարությանը: