«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Զինվոր բալիս

Զինվոր բալիս
29.01.2024 | 15:02

Ինձ ասում ես.

- Մե՛րըս, մի քիչ քեզ պի՛նդ պահիր․

Ես քեզնով եմ հզոր, վկա՝ կաթըդ հալալ։

- Բայց դու բաց աչքով ես հիմա նայում մահին,

Մերըդ ինչպե՞ս չխենթանա, զինվո՛ր բալա։

Քուն չի գալիս աչքիս, չգիտեմ՝ ի՞նչ անեմ․

Ես՝ անկողնում փափուկ, դու՝ թաց խրամատում,

Այսքան զոհի ցավը սրտիս ինչպե՞ս տանեմ․

Չորանա՛ր շուն թուրքը քյաֆուր մոր արգանդում։

Իր բարիքն է բաշխում աշունն առատորեն,

Բայց քո պաղ հնձանում տաք արյուն են քամում,

Մի պոռնիկ է ծախված աշխարհն այս անօրեն,

Որ որկորին գերի՝ միշտ իր սուտն է ծամում։

Նենգ թշնամին ահից գազազել է անզոր,

Հոգեվարք է ապրում արդեն մահվան մահճում,

Մի՛ խնայիր, վերջին զա՛րկդ իջիր հզոր,

Ականջ մի՛ դիր՝ կողքից ով ինչեր է հաչում։

ՈՒ՛ժ տուր բազուկներիդ՝ ոգով արիական․

Քեզ զոհվելու հիմա էլ իրավունք չկա․

Ադամանդ է անգին մեն-մի զոհըդ անգամ,

Հաղթանակը մերն է, էն Աստված է վկա։

Քարացել է սիրտս, մերըդ էլ ի՞նչ անի․

Վրեժի է փոխվել խիղճը նրա զուլալ,

Էլ մատաղ չե'մ ուզում դառնալ պիղծ աշխարհին,

Մատաղ եմ լոկ բազկի'դ, իմ քա՛ջ զինվոր բալա։

20. 10. 2020 թ․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ