Ցանկացած զարգացած երկիր իր համալսարանները պահում է քաղաքների կենտրոնում, ավելին, մասնավորից գնում են նոր տարածքներ և ընդլայնում համալսարանների հին՝ պատմական շենքերի տարածքները:
Սրանք ոչ միայն կրթական հաստատություններ են, այլ նաև գիտական կենտրոններ, տուրիստների այցելության վայրեր, օտարներին ներկայանալի լինելու միջոց, քո մտավոր կարողություններով հպարտանալու առիթ:
Տհասների (կարդալ՝ դավաճանների) իշխանությունը հիմա էլ հայ ազգին ծրագրում է զրկել կրթության և գիտության մաս կազմող պատմական գիտակրթական հաստատություններից՝ ազգին պատկանող արժեքավոր հաստատությունները դարձնելով առևտրի և բիզնեսի առարկա՝ հյուրանոցներ և այլն:
Թե բա՝ ակադեմիական ավան:
Սրանց քանդածները վերականգնելու համար տասնամյակներ են պետք լինելու, եթե, իհարկե, պետություն մնա:
Հովհաննես Ավետիսյան