Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Հոտերի մեջ ոչ մի լավ բան չկա, նույնիսկ, եթե նրանք վազում են քո հետևից»

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Հոտերի մեջ ոչ մի լավ բան չկա, նույնիսկ, եթե նրանք վազում են քո հետևից»
11.01.2015 | 21:44

Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ չխառնվել քաղաքական, կրոնական, «մարդասիրական» ու «սրտաճմլիկ հայրենասիրական» գրառումների, բայց կա մի ցեց, որ նեղում է ինձ՝ վերջիվերջո, իմանալ-տեսնել ճանապարհը ու անցնել այն, տարբեր են՝ ինչպես լողալու մեծ ցանկությունն ու բուն երևույթը ջուրը մտնելու:
Առանց «ակցիզ», պատենդ «հայրենասերները» որոշել են Հայաստանում տեղադրել ամենամեծ խաչը:
Ուզում եմ հիշեցնել, որ Բրազիլիայում է գտնվում Քրիստոսի ամենամեծ արձանը, ինչն արդեն զվարճալի է՝ Աստծո արձանը ո՞րս է, այ խեղկատակներ, ու հետո, հավատացյալների թվով այդ երկիրն ունի ամենամեծ եկեղեցին քրիստոնյա աշխարհում, բայց ժողովուրդն ապրում է պոռնկության երդվյալ վարդապետությամբ:
Գնացեք, կարդացեք Գաբրիել Անտուան Պաժես, նույն ինքը՝ Լեո Տակսիլ,ու բավարարեք ձեր անհավատության ծարավը:
Եթե ծանոթ լինեիք արևմտյան օրենքներին, կհասկանայիք, որ սա փողի լվացք է՝ պատվիրված ներսից:
Չեմ ուզում մանրանալ լուրջ հարցերի մեջ Սուրբ գրքի, միայն ասեմ՝ հավատալ, որ երկնքում կա Աստված և հավատալ Աստծուն, որ երկնքում է, մտքի և ուղեղի պես տարբեր են՝ ըստ ճանաչողության աստիճանի: Եթե Սուրբ գիրքը ջհուդական հեքիաթների հավաքածու է, ինչպե՞ս եք հապա դուք ձեզ քրիստոնյա հռչակում:
Քրքորյանական որդեգրած սկզբունք է՝ համ լավամարդ-բարերար կդառնանք, համ հարկերից կխուսափենք, և, ի լրումն այս ամենի, «կվաստակենք» ՀՀ ազգային հերոսի կոչում ու, Ռիժկովի թևը մտած, կգլխավորենք ցուցակը հերոսների, որտեղ այդպես էլ տեղ չունեցան Լեոնիդն ու Դուշմանը ու էլի շատ տղերք: Հետո Ազնավուրը աչքով կանի մեզ, կասի. «Բարև, տղե՛րք, ես էլ այստեղ եմ»:
Կգա Փարիզ, կնվնվա Վարդանիս համար Պետրոսյան, կվերադառնա «դուքյանն հայրենաց» ու կասի. «Ողջույն,Սե՛րժ Ազատիչ, շնորհակալ եմ պատվի համար, շնորհակալ եմ մեդալի համար»:
Ավանդական ու ճակատագրով Չհայ, սփյուռքի դաշնակ-հնչակները նոր պատվերներ կստանան գործելու ի սեր «Արի տուն» հրանուշական վարդապետության, ու ժողովուրդը նորից կսկսի հեթանոս ու հավատացյալ խաղալ, մինչև մի ուրիշ խելոք կփոխի թեման՝ «Մեկնումեկը էս զանգակը թող տանի, կախ տա վզից Կոստանի, որ իմանանք գալուստը անխիղճ գազանի»:
«Հոտերի մեջ ոչ մի լավ բան չկա,նույնիսկ՝ եթե նրանք վազում են քո հետևից»՝ Ֆրիդրիխ Նիցշե:
Կրոնը հորինվեց հավատքը սահմանափակելու համար և ավելի հեշտ դարձնելու ամբոխների կառավարումը, ինչպես ժամանակին Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլու թեթև ձեռքով ծնվեց «օրենքով գող» հասկացությունը:
Իսկ դուք՝ անխաչ խաչակիրներ, փայտ, ոսկի, արծաթ ու քար պաշտողներ, ուղեղներիդ թելադրեք, ա՛յ կիսատներ, որ զորությունը ոչ թե խաչինն էր, այլ Խաչյալինը:

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ