ԴՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են ԱՄՆ-ից երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու և հուղարկավորմանն առնչվող ազմակերպչական հարցեր: ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ` դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն, իսկ դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան:
Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում վաղամեռիկ երգչուհու աճյունը կհանձնվի հողին: