Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
17.12.2013 | 13:10

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, Սիսիանի Գորիսի ավտոճանապարհների զգալի մասում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ`

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության www.mtc.am կայքում։ Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ