«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սիմֆո-ջազ համերգ Հայաստանում

Սիմֆո-ջազ համերգ Հայաստանում
29.10.2012 | 17:05

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) հանդես կգա սիմֆո-ջազ համերգով` «Նյու Յորք-Երևան» ջազ քառյակի մասնակցությամբ:

ՀՊԵՆ-ի մամուլի պատասխանատու Մարիանա Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է նման համերգ կազմակերպվում Հայաստանում, որի ընթացքում կմիահյուսվեն սիմֆոնիկ և ջազային մեղեդիները։
«Նյու Յորք-Երևան» ջազ քառյակի անդամներն են Ձեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Վահագն Հայրապետյանը (վոկալ ու դաշնամուր):
Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 3-ին: Գեղարվեստական ղեկավարն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ