«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Եղիցի լույս» մրցանակի թեկնածուները

«Եղիցի լույս» մրցանակի թեկնածուները
05.07.2012 | 11:50

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի թեկնածուների թվում են Տավիանի եղբայրները, Աբաս Քյառոսթամին: Մյուս տարի, այդ եռյակում հնարավոր է լինի նաև Արտավազդ Փելեշյանը: Այս տարի «Եղիցի լույսը» կշնորհվի հռչակավոր ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Մրցանակը հանձնելու է Ամենայն հայոց հայրապետը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ