ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ի տարբերություն «տակը թրջողների», հոկտեմբերի 27-ին որոշ մարդիկ արիություն ցուցաբերեցին»

«Ի տարբերություն «տակը թրջողների», հոկտեմբերի 27-ին որոշ մարդիկ արիություն ցուցաբերեցին»
13.02.2014 | 21:41

«Իրատես de facto» ակումբում հյուրընկալված քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ անդրադարձավ օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակված մի հարցազրույցի, որտեղ Արտաշես Գեղամյանի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հարձակման թիրախ էր ընտրել Ազգային անվտանգության նախկին փոխնախարարին։ Գուրգեն Եղիազարյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ընդդիմադիր դաշտը «տարբեր գույնի և տեսակի խամաճիկներից» մաքրելու համար։ Թե կոնկրետ ինչ «խամաճիկների» մասին է խոսքը, պարոն Եղիազարյանը փակագծերը չբացեց, հավաստիացնելով, որ «դեռ ժամանակը չի եկել»։ Մեկնաբանության ընթացքում նա դիմեց եզոպոսյան լեզվի օգնությանը, որ եթե անգլիական թագավորական որսն սկսվում է վարժեցված քերծեներով, ապա հայկական թագավորական որսը` «թազի-թուլաներով, այսինքն` փողոցում մեծացած շնիկներով, իսկ մինչ շները կհարձակվեն հրամանը կատարելու, դափեր ու դհոլներ են հնչում»:
Անդրադառնալով 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությանը, Գուրգեն Եղիազարյանը հիշեց որոշ մանրամասներ ու նաև նրանց, ովքեր հայ տղամարդուն ոչ վայել պահվածք են դրսևորել այդ օրը, արժանացել ահաբեկիչների խղճահարությանը և կաշիները փրկել, իսկ, ի տարբերություն «տակները թրջողների», եղել են «հերոս» մարդիկ, ովքեր ոչինչ չեն արել պաշտպանվելու համար: «Առաջին շարքում մենք ունեինք մի զարհուրելի պատկեր. ծանր վիրավորված նստած է եղել իմ ընկերը` Էդմոն Ծատուրյանը, որը գլխից վիրավորվել էր, բայց այդ հանցագործ ճիվաղներից կյանք չհայցեց, չխնդրեց, որ իրեն բաց թողնեն: Երկրորդ շարքում արիաբար նստած էր Հերմինե Նաղդալյանը, ուսի մեջ երկու գնդակ ստացած կին, որի կոշիկը չեմ կարող համեմատել վախից «տակը միզող» որոշ տղամարդկանց գլխի հետ: Նա արիաբար նստեց այդ տականքների դեմ դիմաց և հայացքով անգամ չաղերսեց նրանց գթասրտությունը: Այնտեղ վիրավորված նստած էին Արմեն Խաչատրյանը և այլք, որոնք հերոսաբար դիմակայեցին այդ սրիկաներին»,- շեշտեց քաղաքական գործիչը` հավելելով, որ այդ օրը «տակները թրջողներ էլ են եղել», որոնք ոչ միայն վախկոտություն դրսևորեցին, այլև առայսօր զբաղված են անիմաստ ճամարտակելով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 24371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ