Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ

Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ
01.10.2024 | 11:08

Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։

Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում:

Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել- չկորցնելու իրական երկընտրանքը:

Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը Հզբոլլահի դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է:

Այս ամենի հետևանքով՝ կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն ԱՄՆ և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը:

Աստված մեզ խոհեմություն տա:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ