Մինչև ԿԳՄՍ նախարարությունը դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ից սպասում է պատասխանի, Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես Oragir.News-ին է փոխանցվել ԱՄՆ-ի «Neiman Marcus» հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով վերջնականապես հաստատվում է, որ 2017-ին հագուստի գողության համար դատապարտված և բանտ նստած անձը ՀՊՏՀ ռեկտոր ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆՆ է:
Եվ դեռ նահապետական դաստիարակության տարիներին գյուղում տաբու է եղել. տղեկ երեխաներին մինչև որոշակի տարիքը օղի տալն արգելվել է։ Գինին չի արգելվել, երբեմն նաև խրախուսել են գինին օղուց գերադասողներին։
Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի բառերից ավելի դիպուկ անհնար է բնութագրել ֆիանսական այն սրիկայությունները, պետականաքանդ խարդախությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում:
Ի՞նչ անուն դնես այն տականքին, ով երեք ամսական ձագին տանում է ստերջացման, բժիկը չի ստերջացնում ու փոխանակ այդ ձագին հետ բերի մոր մոտ, տանում քաղաքից դուրս կորցնում է:
Ցավոք, քիչ հավանական է, որ հայրենական խորհրդարանը կարձագանքի Ադրբեջանի միլի մեջլիսում կայացած լսումների արդյունքներով ընդունված հայատյաց հայտարարությանը։ Իսկ հետևողականորեն թշնամական կեցվածք որդեգրած Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի պապենական հողեր հռչակելուն միտված կեղծ պատմագիտության արդյունքները սահուն տեղափոխեց արդեն օրենսդիր մարմնի քննարկման հարթակ, որից հետո անարգել կտեղափոխի միջազգային «քաղաքակիրթ ու ժողովրդավար» հարթակներ։
Սիրելի ընկերներ, նկարում պատկերված այս լուսավոր տղան 5-ամյա Ռոբերտն է, ով երազում է լիարժեք ապաքինվել, որ կարողանա վազել, թռչել, խաղալ, ինչպես իր հասակակիցները, և վայելել իր մանկությունը։