ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ասում են...

Ասում են...
17.10.2008 | 00:00
...թե փետրվարյան հանրահավաքների փոթորկալից օրերին, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը տերպետրոսյանական ընդդիմության կողքին կանգնելու «հետախուզական» հուշիկ քայլ արեց, վարչակազմի սիրտն ահ գցելով, թե բանակը կարող է դուրս գալ իշխանության դեմ, վերջինս ուղղակի պարտադրեց հայրենի «գեներալիտետը» ներկայացնող մի խումբ երկրապահների՝ դուրս գալ այս կառույցի կազմից։ Ասում են նա—, թե այդ մասին ոչ վաղ անցյալում հրապարակավ հայտարարած բարձրաստիճան չինովնիկներն այսօր փոշմանել են — առիթը բաց չեն թողնում հավաստիացնելու, թե իրենք ոչ թե հեռացել են ԵԿՄ-ից, այլ ընդամենը կասեցրել են իրենց անդամությունն այդ կառույցին — հիմա մտադիր են ամենաակտիվ մասնակցությունն ունենալ «Երկրապահ» կամավորականների միության` դեկտեմբերին նախատեսված համագումարի կազմակերպչական աշխատանքներին։
Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ