ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
06.05.2011 | 00:00

Արցախյան ազատամարտին նվիրված «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել հուլիսից:
Ֆիլմում նկարահանվելու են դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից… Դերասանների անուններն առայժմ չեն հրապարակվում:
«Ադրբեջանցու դերը խաղալու է համաշխարհային հռչակ ունեցող դերասան, որին սիրում են և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները: Սա հատուկ եմ արել,- ասում է Գագիկ Աթասյանը,- եթե անգամ Ադրբեջանում արգելեն ֆիլմի ցուցադրումը, միևնույն է, թուրքերն ու ադրբեջանցիները կնայեն այն»:
Հայաստանում առաջին անգամ է նկարահանվում ֆիլմ Շուշիի ազատագրման մասին: Գործողությունները զարգանում են մերօրյա Արցախում: Հիշողությունների միջոցով ներկայացվում են նաև վերջին 20 տարիներին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները:
«Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները ապրել և պայքարել են Արցախում: Սցենարի հեղինակը Արփի Վանյանն է, ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը` Գագիկ Աթասյանը: Նախագծի հեղինակները նկատում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի նկարահանած ֆիլմերը, որոնցով հակահայ քարոզչություն է իրականացվում, մասնավորապես` խեղաթյուրվում ճշմարտությունը Ղարաբաղի մասին, հասնում են մի քանի հարյուրի: Օրինակ է բերվում 2009-ին Ադրբեջանում հսկայական ֆինանսական միջոցներով նկարահանված «Ադրբեջանը Ղարաբաղ է» ֆիլմը, ուր հայերը ներկայացվում են իբրև քոչվորներ, որ հայրենիք են ստեղծել իրենց հողերում: «Թեկուզ» նախագծի նպատակն է Ղարաբաղի մասին պատմող լուրջ, պատմական ֆիլմի միջոցով ճշմարտությունը ներկայացնել աշխարհին:
«Նկարահանումներն իրականացվելու են ժամանակակից կինոտեխնիկայով: Ֆիլմի աշխատանքներին մասնակցելու են կինոյի պրոֆեսիոնալ մասնագետներ Մոսկվայից»,- տեղեկացրեց ռեժիսորը:
Նախագիծն արժանացել է համաշխարհային կինոարտադրության հայտնի դեմքերի հավանությանը: Ինչպես իր խոսքում նշել է սցենարիստ Վլադիմիր Մանժիևը` «Լավ գաղափար կրող ֆիլմը կարող է շրջել պատմության անիվը»: «Թեկուզ» նախագծին աջակցելու է պաշտպանության նախարարությունը: Ռեժիսորի խոսքով` ֆիլմի ստեղծմանն աջակցում են նաև իր ռուս գործընկերները: Ազգային կինոկենտրոնը տվել է իր դրական եզրակացությունը:
Նշենք, որ սոցկայքերով սպառնալիքներ են հղվում ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների հասցեին: «Ադրբեջանցիները վախենում են այս ֆիլմի հաջողությունից»,- ասում է Գագիկ Աթասյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ