ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍԻՐՈՒՀԻ

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍԻՐՈՒՀԻ
23.09.2011 | 00:00

Այն, որ Հայաստանում աշխատանք գտնելը բավականին դժվար է, շարքային քաղաքացու համար վաղուց նորություն չէ: Գաղտնիք չէ նաև, թե առաջարկվող աշխատանքներից յուրաքանչյուրն ինչ թաքուն ու «լրացուցիչ հաստիքներ» է ներառում:
Հանրության շրջանում գործավարուհու կամ, այլ կերպ ասած, քարտուղարուհու գործը մշտապես, ավելի շատ վերջին տարիներին, նույնացվում է տնօրենի սիրուհու կարգավիճակի հետ: Նույնացնելը՝ նույնացնել, սակայն երբ այս ամենը միս ու արյուն է ստանում ռեալ «գործողությամբ», արդեն բոլոր սահմաններն անցնում է: Ստորև ասվելիքը, թերևս, նորություն չէ աշխատանքի մշտական փնտրտուքի սարդոստայնում հայտնվածների համար, քանի որ նրանք գոնե մեկ անգամ բախվել են «սիրուհի պահանջող» հայտարարության հետ: Էլեկտրոնային «List.am» հայտարարությունների կայքի «Աշխատանք» բաժնում ուղղակիորեն շարադրված է. «Պահանջվում է գործավարուհի՝ 20-30 տարեկան, բարետես աղջիկ կամ կին, ով ամուսին չունի և ազատ է ու պատրաստ է լինել սիրուհի»: Փաստը, համաձայնեք, նաև զավեշտալի է: Փաստորեն, «սիրուհի լինելը» դարձել է գործ, մի օր էլ չենք զարմանա, եթե հայտարարություն լինի՝ պահանջվում են անգլերենի և ռուսերենի իմացությամբ սիրուհիներ, աշխատանքային փորձը պարտադիր է:
Մեկ այլ հայտարարությամբ էլ պահանջվում են 18-27 տարեկան կանայք և աղջիկներ` քարտուղարուհի աշխատելու համար: Պահանջներն են՝ «բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն, գեղեցիկ, բարետես, ժպտադեմ, սեքսուալ, հմայիչ, համապատասխան տվյալներ չունեցողներին խնդրում ենք չզանգել»: Մյուսը՝ «անհրաժեշտ է բարետես, առանց կոմպլեքսների, շփվող քարտուղարուհի»:
Իսկ անանուն գեղեցկության սրահի հայտարարությունն իր օրիգինալությամբ «ապշեցնում է». «Պահանջվում է գեղեցիկ արտաքինով կին: Ներկայացրեք Ձեր տվյալները: Ձեզ կզանգեն և կպայմանավորվեն (չի բացառվում նաև ազատ վարք տնօրենի հետ, լրացուցիչ վճարով): Ամուսնացած կանանց խնդրում ենք չգրել»:
Այսօրինակ հայտարարությունները բազմաթիվ են, կան նաև այնպիսիք, որտեղ թեև սիրուհու փաստը մատնանշված չէ, բայց արդեն հասկանալի է, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քարտուղարուհուց այլ «ծառայություններ» էլ կպահանջվեն: Ինչևէ: Տխուր է, բայց փաստ: Անբարոյական վարքագիծն աշխատանքի վայրում դառնում է սովորական երևույթ, ավելի ճիշտ` վարձատրվող աշխատանք:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ