Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ԱՆՎԱՆՆ ՈՒ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ԱՆՎԱՆՆ ՈՒ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ
27.09.2011 | 00:00

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Երևանի Գևորգ Չավուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցը` հավատարիմ իր անվանն ու օրվա խորհրդին:
Համադպրոցական բացօթյա միջոցառումը, որ ներկայացնում էին 1-9-րդ դասարանի շնորհալի աշակերտները, կրում էր «Մենք քո մասնիկն ենք, Հայաստա՛ն» խորագիրը:
Երբ դպրոցի բակում հնչեցին միջոցառմանը նախորդող հայրենասիրական երգերը, թաղամասի շենքերի լուսամուտներն աստիճանաբար բացվեցին, ոմանք պատշգամբներից էին հետևում միջոցառմանը, ոմանք ձայնակցում էին երգողներին, կարծես բոլորն էին մասնակից դպրոցի բացօթյա ու խորհրդանշական միջոցառմանը:
Պատանի չավուշականները Հայաստանի Հանրապետության ներսում ստեղծել են իրենց դպրոցական հանրապետությունը` իր խորհրդանշանով: Դպրոցի դրոշի ներքո էլ երգեցին իրենց հիմնը. «Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ` ծվարած հողում իր բիբլիական…»: Հազարամյա երկրի պատմության կարևոր էջերը բացելով` պատանիները հիշատակեցին նաև մերօրյա հերոսամարտը, ի վերուստ տրված ճակատագիրը` արյունով պաշտպանելու մեր փոքրիկ ու թանկ հայրենիքը, նոր չավուշներին, որոնցից շատերի կյանքը շարունակվում է Եռաբլուրում և ապրողների սրտերում:
Հայաստանի 12 մայրաքաղաքները ներկայացնող աղջիկները միջոցառման վերջում միացան «Զարթոնք» պարային համույթին: Միջոցառումն ավարտվեց «Բերդ» պարով:
Թիվ 188 հիմնական դպրոցի տնօրեն ՎԱՐԴԻԹԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ բարձր է գնահատում անկախության սերնդին. նրա խոսքով` նոր սերունդը խելացի է, զարգացած, հեռանկարային, ծրագրերով ու գաղափարներով լի: Քննադատություններին, որ միշտ հնչում են ավագ սերնդի կողմից, նա համաձայն չէ: Տնօրենը հավատում է նոր սերնդին, հավատում է, որ վստահելի ձեռքերում է երկրի ապագան: Նա դպրոցում պաշտոնավարում է շուրջ մեկ տարի: Իր գործունեության 25 տարիների ընթացքում դպրոցը համադպրոցական նման միջոցառումով հանդես է գալիս առաջին անգամ:
Նշենք, որ Գևորգ Չավուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի, Աջափնյակ վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի անունից ծաղկեպսակ դրվեց անվանի հայդուկապետ Գևորգ Չավուշի հուշարձանին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ