Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Աջակցենք երեխայի բուժմանը

Աջակցենք  երեխայի բուժմանը
20.04.2012 | 00:00

Յոթ տարեկան ՄԵՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ տառապում է երիկամային սուր անբավարարություն կամ հեմոլիտիկ-սինդրոմ (D+) հիվանդությամբ: Այն երեխայի մոտ սկսվել է սննդային թունավորումից: Երիկամները վերականգնելու համար, 2011 թվականի օգոստոսից, շաբաթը երեք անգամ` երեքժամյա տևողությամբ աղջնակը ստանում է ծրագրային հեմոդիալիզ և բուժման կուրս: Բժիշկները հուսադրել են, որ Մերիի հիվանդությունը հնարավոր է բուժել վիրաբուժական միջամտությամբ, որն այսօր իրականացվում է արտերկրում: Սակայն ծնողները, որոնք սոցիալապես անապահով են և գործազուրկ, հնարավորություն չունեն հոգալու երեխայի հետագա բուժմանն անհրաժեշտ ծախսերը:

Ովքեր կցանկանան օգնել Մերի Մանուկյանին, իրենց ֆինանսական աջակցությունը խնդրում ենք փոխանցել «Ամերիա» բանկի 1570013740550100` բանկային, և 1570013740550200` քարտային հաշվեհամարներին:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ