ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վասալներ, որոնց թվում է, թե ՀՀ տարածքի տերերն իրենք են

Վասալներ, որոնց թվում է, թե ՀՀ տարածքի տերերն իրենք են
09.07.2024 | 14:55

Ովքեր չգիտեն, բացատրեմ, որ վասալ տերմինը ծագում է ֆրանսերեն ծառա (vassal) բառից։

Դա վերաբերվել է հողի սեփականության իրավունքին։

Հողի տերը թագավորն է կամ կայսրը։

Հողի օգտագործման իրավունքը տրվել է խոշոր ֆեոդալներին, որոնք կոչվել են վասալներ։ Վասալը ունեցել է և ներկայումս էլ ունի կոնկրետ պարտավորություններ տիրակալի առջև։ Սրանք էլ իրենց հերթին ունեցել են իրենց վասալները։

Վասալ, վասալի վասալ և այլն։

Հետսովետական բոլոր «պետությունները», և դրանց «ղեկավար» խաներն ունեն իրենց պարտավորությունները ցարի առջև։

Եվ վայը տարել է նրան (նրանց), ովքեր փորձել կամ փորձում են խախտել վասալի իրենց պարտավորություններն ու պարտականությունները։

ՀՀ-ի նման փոքրիկ երկրների «վոժդերը», այդ թվում բոլոր սովետական երկիր կոչվածների «խազեինները» Ցարի կողմից ստանում են Ոսկյա Պայցզի Մեծ Յառլիկը (մոնղոլ թաթարների ամենագլխավոր շնորհը վասալներին), որով ստանում են արտոնություն՝ հանգիստ թալանել և բզկտել իրենց վստահված տարածք պետությունները՝ միևնույն ժամանակ թաթախվելով կոռուպցիայի մեջ, տերերին տալով կոմպրոմատներ։

Դրա համար կազմակերպվում են "«»ընտրություններ", որոնց ընթացքում դեմոկրատիայի անվան տակ «ազատ քաղաքացիները» իրագործում են «ազնիվ», «արդար» և «թափանցիկ» ընտրություններ, և երկրի ղեկը հանձնում «արժանավորներից արժանավորին»։

Զարմանալի է, որ ռուսական կայսրությունից «անկախություն» ստացած երկրներում կան մեծ խմբեր և ստվարաքանակ անդամներով կուսակցություններ, որոնք հավատում և հավատացնում են, թե կարելի է փաստացի գոյություն ունեցող կայսրությունից պոկվել՝ առանց նրա համաձայնության։

Մեջբերեմ ամենատարածված մտքերից.

1.Էսա տես ռսներին ոնց են ջարդում:

2.Ռուսաստանը կործանված երկիր է:

3.Էսա Ուկրաինան Ռուսաստանը կքանդի:

4.Ֆրանսիան մեր աղբեր երկիրն է, տես ոնց են ռսին չոքացնում:

5.Ռսիցն ի՞նչ է մնացել որ։ Պուտինին էսա ռադ են անելու։ (Է, Պուտինը չլինի եղբայրը կլինի։ Գոյություն ունի deep state խորքային պետություն՝ իր անտեսանելի տերերով)։

6.Էսա կմիանանք Եվրամիությանը:

7.Ամերիկան էսա տես ինչ է անում։ ՆԱՏՕ ենք մտնում:

8.Վիլսոնյան ծրագիրը իրականացնում են:

9.Մակրոնի պես տղա չկա (թե ուր է էնտեղ տղա):

Եվ էլի շատ նման անհեթեթություններ:

Իսկ որ վասալ են և ուզում են տեր փոխել, դա իրենք էլ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, թե ինչ կլինի հետո։

Հա, բա վերջն ի՞նչ կլինի։

Ոչ մի լավ բան էլ չի լինի։

Հենա, երկրի ղեկին նստածները «իրենց» երկրում մեծ թիկնազորով են շարժվում։

Դրանից էլ պարզ ի՞նչ պիտի լինի որ։

Իրենց երկրում վախենում են։

Իսկ եթե անկախացում կոչվածից ի վեր խաներն ու փադիշահները ստեղծած լինեին արժանիների կառավարում՝ գրագետ և բանիմաց կադրերով, և ոչ թե թալանեին մինչև օրս՝ վերաբերմունքը մեր հանդեպ անպայման այլ կլիներ։

Այսինքն, կտեսնեին, որ ազգն արժանի է ազգ կոչվելու, արժանի է հարգանքի ու դրական վերաբերմունքի։

Իսկ այս պարագայում, երբ երկիրը լցված է օտար հետախուզական ուժերով, ոչ ոք և ոչ մի պետություն մեզ լուրջ չի ընդունի, և տեղից վեր կացողը կբամփի գլխերիս։

Մեզ բոլորը դիտարկում են որպես վասալ և ո՛չ որպես դաշնակից։

Իսկ եթե նույնիսկ «դաշնակից» փոխվի, մեկ է, մնալու ենք որպես վասալ։

Չնայած որ, դա հավասարազոր է Լուսնի վրա կուրորտ հիմնելուն։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 4637

Մեկնաբանություններ