ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-13

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-13
14.06.2024 | 13:57

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում
ռուսական ներկայության վերջը տալու նպատակով

(սկիզբը` այստեղ)

Նիկոլ հայադավը, որը ոչ միայն Հայաստանի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին է, այլև մոլի թշնամին ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի, երեկ հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սակայն ժամկետները դեռ որոշված չեն: Այսինքն՝ ՀԱՊԿ- ից դուրս գալու որոշումը սկզբունքորեն արդեն կայացված է, մնում է միայն տվյալ քայլի ժամկետը որոշել:
Նիկոլի վերոնշյալ հայտարարության մեջ անսպասելի կամ զարմանալի ոչինչ չկա. ՌԴ- ի և ՀԱՊԿ- ի ռազմավարական թշնամի Արևմուտքի, ավելի որոշակի, Արևմուտքի սատանայապաշտ գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից Նիկոլը և իր ոհմակը 2018- ին իշխանության էին բերվել, և իրենք էլ իշխանության էին եկել հենց այդ նպատակով:
Այո՛, այո՛, ոչ միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու, այլև Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելու, Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանն անպաշտպան թողնելու, մեր արտաքին թշնամիներին հայոց մի նոր ու վերջնական ցեղասպանություն իրագործելու, առնվազն՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու հնարավորություն ընձեռելու, ՀԱՊԿ- ն համաշխարհային հանրության շրջանում վարկաբեկելու (հիշեք 2018 թ. հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը) նպատակով:
Այս ամենը գրեթե ամբողջությամբ կամ ամբողջությամբ Մոսկվայում էլ գիտեն: ՌԴ մայրաքաղաքում բարձրաստիճան աղբյուրը «Известия»– ին հայտնել է. «ՀԱՊԿ-ից և եվրասիական կառույցներից դուրս գալու մասին ճիշտ նույն գաղափարների և կարգախոսների ներքո Փաշինյանը հեղափոխություն էր անում Սորոսի փողերով՝ կոտրելով Հայաստանի իրավական համակարգը և խախտելով բոլոր հնարավոր Ժողովրդավարական ընթացակարգերը»:
Վերոնշյալը, սակայն, դեռ ամենը չէ: Միանգամայն սպասելի է, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը, Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելուց հետո, հաջորդ քայլով կբարձրացնեն Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազան հանելու խնդիրը: Չե՞ք հավատում, կասեք՝ պայմանագիր, պայմանագրի ժամկետ կա, մինչ ժամկետի լրանալը, չի կարող: Արցախն Ադրբեջանին հանձնելուն էլ, չնչին բացառությամբ, չէիք հավատում:
Նիկոլ հայադավը և իր ոհմակն ինչպես Արցախի պարագայում, Հայաստանի, ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի դեմ նույնպես իրենց թշնամական քայլերն աստիճանաբար, փուլ առ փուլ իրականացնելու մարտավարությունն են ընտրել, որն, ի դեպ, մինչ այժմ իրեն լիովին արդարացրել է:
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ս. թ. փետրվարին հայտարարեց ՀԱՊԿ- ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին, մայիսին հայտարարվեց կազմակերպության գործունեության ֆինանսավորման մերժման մասին: Մինչ այդ, Նիկոլ հայադավի իշխանությունը Մոսկվային տեղեկացրել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Դեռ մարտին Նիկոլը շատ պարզ ասել էր, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ- ից:
ՌԴ արտգործնախարարությունից հունիսի 10-ին հայտնել էին, որ Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ ՀԱՊԿ- ի առջև, չնայած Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարությանը, որ երկիրը հրաժարվում է վճարել կազմակերպության անդամավճարները: Ռուսաստանի ԱԳՆ- ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ֆինանսական կարգապահության պահպանումն ընդհանուր պրակտիկա է ամբողջ աշխարհի համար, մինչդեռ Հայաստանը նախկինում էլ է թույլ տվել ՀԱՊԿ անդամավճարների գծով պարտքեր, սակայն ավելի ուշ մարել է դրանք:
Մայիսի վերջին ելույթ ունենալով Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածում, Նիկոլ հայադավը զրպարտչորեն հայտարարել էր, որ տեղյակ է ՀԱՊԿ անդամ երկու երկրի մասին, որոնք աջակցել են Ադրբեջանին 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։ Թե ո՞ր երկրների մասին է խոսքը, նա չէր հստակեցրել և, չնայած ՌԴ արտգործնախարարության պահանջին, մինչ օրս այդպես էլ չհայտնեց, ինչից կարող ենք ենթադրել, որ հայոց գերագույն գլխավոր ստախոսը հայ ժողովրդին ՀԱՊԿ- ի դեմ տրամադրելու, ինչպես նաև ՀԱՊԿ- ն վարկաբեկելու ստոր նպատակով հերթական անգամ դիմել էր իրեն հարազատ կեղծիքի հնարքին:
«Այս ամենի մեջ մեղավոր են նրանք, ովքեր կազմել են դաշինք, որի անդամներն Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ էին ծրագրել»,- հրեշավոր կեղծիքով փորձելով արդարացնել ՀԱՊԿ- ից Հայաստանն առաջիկայում հանելու իր որոշումը, «Ազգային ժողով» կոչվածում երեկ կառավարության ժամի ընթացքում հայտարարել է Նիկոլ հայադավը:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե ինչու Հայաստանը, դժգոհություն հայտնելով ՀԱՊԿ-ից, դուրս չի գալիս կազմակերպությունից, Նիկոլն ասել է.
«Մենք դուրս կգանք, դու ինձ դրանով վախեցնո՞ւմ ես։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք կորոշենք, թե երբ կգնանք»:
«Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Ո՞րն է հաջորդ քայլը: Դուք մտածում եք, որ հե՞տ կվերադառնանք: Ոչ, այլ ճանապարհ չկա: Մի անհանգստացեք, հետ չենք վերադառնա»,- հավելել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:
Ինչպես արդեն նշել ենք հունիսի 11- ի մեր հրապարակումներից մեկում, «Նիկոլ հայադավի իշխանության հայտնի գործողություններն ու հայտարարությունները ոչ թե ՌԴ ռազմավարական դաշնակցի են, այլ թշնամու», և «Մոսկվան դրանցից պետք է գործնական հարթությունում համապատասխան հետևություններ կատարի»:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ