Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Առաջնությունը՝ պոպուլիստներին, շառլատաններին ու սրիկաներին

Առաջնությունը՝ պոպուլիստներին, շառլատաններին ու սրիկաներին
24.11.2023 | 06:48

Տարբեր ժողովուրդներ, կախված իրենց քաղաքակրթական մակարդակից, ունեն իրարից խիստ տարբերվող վերաբերմունք մի կողմից իրենց լավագույն զավակների նկատմամբ, մյուս կողմից էլ իրենց ծնած մասշտաբային շառլատանների ու սրիկաների նկատմամբ։

Ավելի կոնկրետ, այս հարցում հիմնական որոշիչը դառնում է այն տեղը, որը զբաղեցնում է տվյալ ժողովուրդը «Տգետ—>Գիտուն» առանցքի երկարությամբ։

Պրակտիկան ցույց է տալիս, որ որևէ բանի ռացիոնալ գնահատական տալուն անընդունակ տգետները միշտ հակում ունեն առաջնությունը տալ պոպուլիստներին, շառլատաններին ու սրիկաներին, որոնցով հարուստ են մարդկանց գործունեության բոլոր ոլորտները, նույնիսկ՝ գիտությունը։

Դե, մեկ-մեկ էլ բերում է նաև լավագույն զավակների բախտը՝ սպորտսմենների ու աճպարարների շարքում երբեմն նրանց էլ են հիշում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3642

Մեկնաբանություններ