ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Բայդենի վարչակազմը Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու գործիքակազմ չունի

Բայդենի վարչակազմը Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու գործիքակազմ չունի
18.11.2023 | 06:07

Վերջին ժամանակահատվածում ամերիկյան ակտիվությունը, իհարկե, կարևոր է և գնահատելի: Կարևոր են նաև այն մեսիջները, որ փոխանցվում են Բաքվին: Ինքս շաբաթներ առաջ Վաշինգտոնում էի և փորձում էի հասկանալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մեր մասով ռազմավարություն ունի, թե՞ խնդիրները լուծում է «по мере их поступления»:

Ցավով պետք է արձանագրել, որ 907 բանաձևը չշրջանցելու (այն էլ՝ միայն այս տարի) որոշումը Բայդենի վարչակազմն ընդունում է պոստ ֆակտում, այսինքն, երբ Արցախն արդեն հայաթափվել է, իսկ Ադրբեջանը անվտանգային օգնություն է ստացել ԱՄՆ-ից՝ սկսած 2002 թվականից:

Հայտարարությունները, թե ԱՄՆ-ը թույլ չի տա, որ ուժով Հայաստանում ճանապարհներ բացվեն, ինձ համար համոզիչ չեն: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ի համարյա բոլոր նախագահները հայտարարություններ են ստորագրել ՄԽ մյուս համանախագահների հետ առ այն, որ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը չի կարող լինել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Փաստ է, որ հենց դա է տեղի է ունեցել, ընդ որում, մի քանի դրվագներով, իսկ միջազգային հանրութունը բավարարվել է կողմերին ուղղված կոչերով:

Այս ամենը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ ընտրությունների շեմին գտնվող Բայդենի վարչակազմը, որը բավականին ցածր ռեյտինգ ունի, որքան էլ անկեղծ լինի իր մղումներում, չունի համապատասխան գործիքակազմ՝ ո՛չ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ո՛չ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու «գետնի վրա»:

Այստեղ կոնցեպտուալ նոր մոտեցումներ են անհրաժեշտ:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ