Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Աշխատանքային օրենսգիրքը՝ պետության մայր օրենք

Աշխատանքային օրենսգիրքը՝ պետության մայր օրենք
17.09.2023 | 07:42

Նիկոլը առ այսօր կա երկու պատճառով.

1. Նա ոչ թե իշխանություն է, այլ իշխանություն է աշխատում։

2. Ընդդիմության բավական մեծ մաս ոչ թե ընդդիմություն է, այլ ընդդիմություն է աշխատում։

Ու մի հետաքրքիր միտք է ծագել մոտս. կարելի է Սահմանադրություն, Կուսակցությունների մասին օրենք, Ընտրական օրենսգիրք բան դնել մի կողմ ու Աշխատանքային օրենսգիրքը հռչակել պետության մայր օրենք։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ