ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երբ քաղաքական կոռուպցիայի մեջ թաթախված թշվառը խոսում է քաղաքական կոռուպցիայից

Երբ քաղաքական կոռուպցիայի մեջ թաթախված թշվառը խոսում է քաղաքական կոռուպցիայից
12.04.2023 | 23:22

Նախօրեի դեպքերի ֆոնին, իշխանություն կոչվածը բավարարվեց զոհված տղերքի հիշատակը մի րոպե հարգելով միայն։ Հետո խորհրդարանի իշխող կոդլը կպավ իր առօրյա աշխատանքին՝ ասես ոչինչ չէր եղել։

Ասվածիս վառ օրինակը Վիգեն Խաչատրյան կոչվող սուբյեկտի րոպեներ առաջ հնչեցրած մտքերն էին։ Խորհրդարանը քննարկում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մտքերի փոխանակման ժամանակ Խաչատրյանը, որոշեց հանրային օրակարգ շեղելու հարվածն այս անգամ իր վրա վերցնել և մտավ թեմայի մեջ։

Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար հիմա առաջնային է՝ սահմանային անվտանգության ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության թեման շեղելը, նրանց այս պահին պետք է դաշտում քննարկել կենցաղային ու իրենց քիմքին հաճելի հարցեր, բայց դա էլ փուստ տվեցին։

Հերթական անգամ հիշեցին «նախկիններին»։

Նայեք՝ ինչ է ասում․

«Կուսակցությունը պետք է ազատ լինի արտաքին ճնշումներից։ Նախկին համակարգը առնում էր կուսակցություններ՝ դրանք համարելով իր հաճախորդները։

ՀՀ կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրը պետք է լինի ՀՀ քաղաքացին, դրսից ֆինանսավորվողները պատուհաս են երկրի համար։ Կուսակցությունը դառնում է թայֆա, երբ այն ֆինասնավորվում է մի անհատի կողմից․ սա էլ մենք ունենք․ մարդու անունով ՀՀ-ում կուսակցություններ կան։ Պատահական չէ, որ այս հարցի քննարկմանը դահլիճում ներկա չեն Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերը, որովհտև իրենց ֆինանսավորողներին այս հարցերն ու պետությունը չեն հետաքրքրում, իրենց հայ ժողովուրդը չի հետաքրքրում, իրենք այլ նպատակներ ունեն։ Եթե այս կուսակցությւոնները ֆինանսավորվեին ՀՀ քաղաքցիների կողմից, այստեղ կլինեին։ Մենք չենք խաբում, չենք թալանում։ Մենք մեր ժողովրդին չենք տանում արկածախնդրության, մենք անում ենք այն՝ ինչը կարողանում ենք»։

Համաձայն եմ։ Իրենք մարդկանց չեն խաբում, իրենք մարդկանց ականջներին մակարոններ են կախում, ու մարդկանց դնում շարքային հոտի տեղ, աչքերին թոզ փչում ու ամեն տեղի ունեցածը փորձում գցել «նախկինների» գրպանը։

Փաստացի 5 տարի երկիր ղեկավարողը, ով թիվ մեկ պատասխանատուն է, ամեն օր տեղի ուենցած հերթական ողբերգության համար մեղավոր է փնտրում։ Ինչ խոսք, սա հոգեբանական հարց է։

Կոռուպցիայի ու թալանի մասին խոսում է մի թիմի անդամ, ում թիմի առանցքային ներկայացուցիչները փաբերում մինչև 2018 թվականն ունեցած իրենց պարտքերը 2020-ին նոր կարողացել են փակել, իսկ հիմա պենտհաուսներ են առնում ու դղյակներ կառուցում։

Խաչատրյան Վիգենը հավանաբար ուշադիր չի լինում կառավարությունում ամիսը մեկ տեղի ունեցող մարդ-կուսակցությունների վակխանալիային։ Ավելին՝ իր քաղաքական շեֆը հենց «մարդ-կուսակցություն» է, ով չաթի միջոցով կարողանում է երկիր կառավարել՝ սովորոկան SMS-ի օգնությամբ։

Մի բան էլ դրսի ֆինանսավորման ու ՀՀ քաղաքացիների ֆինանսներով կուսակցություն պահելու մասին։

Թերևս, նա այստեղ ամենաանկեղծն է․ իրենք օրենքով սահմանաված կարգով հիմնադրամ են սարքում, օլիգարխների վզին դնում, որ մուծվեն ու դրանց փողերով մարզերում օրը մի գրասենյակ բացում։ Դե իսկ դրսի ֆինանսավորում ունեցողների ազգային պատուհասության մասին կարող է հարցնել Արմեն Գրիգորյանին, Զառա Բաթոյանին, Հերիքնազ Տիգրանյանին ու սորոսական մնացած ուսապարկերին։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Հ․գ․ Ամբողջ կյանքը սրա-նրա քաղաքական կլիենտը աշխատած Խաչատրյանը, թերևս, մոռացել է սեփական Ռամկավար-ազատական կուսակցության նախագահության տարիներն ու դրսից եկած գումարները։

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ