Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հայաստանը՝ ֆուտբոլի գնդակ

Հայաստանը՝ ֆուտբոլի գնդակ
07.04.2023 | 19:40

Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ-ի գլխավորած և Ռուսաստանի դեմ ուղղված «Defender 23» զորավարժությանը։ Ներգրավված է լինելու ավելի քան 20 պետություն։

Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանին հանել են զորավարժությանը մասնակցողների ցուցակից։

ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր առավոտյան «պարզաբանում» են տվել այս թեմայով՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես Հայաստանը հայտնվեց հակառուսական զորավարժության մասնակիցների ցանկում և ինչպես հետո դուրս բերվեց։ ՊՆ-ից միայն ասել են, որ առաջիկայում երկու այդպիսի միջոցառման են մասնակցելու։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը հարվածներ է ստացել ու ստանալու և՛ ՌԴ-ից, և՛ ԱՄՆ-ից։

Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության արանքում երկու կողմին էլ «այո» ասելու փաշինյանական քաղաքականությունը Հայաստանը վերածում է բախման թատերաբեմի։

Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արկածախնդրային է դարձել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը. ով հասնում՝ հարվածում է ու փորձում հակառակորդին գոլ խփել այդ գնդակով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4770

Մեկնաբանություններ