ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փաշինյանը 6 ամիս ժամանակ էր պաղատում, որ իրավապահներին հանի ըմբոստացողների դեմ

Փաշինյանը 6 ամիս ժամանակ էր պաղատում, որ իրավապահներին հանի ըմբոստացողների դեմ
24.11.2020 | 18:18

Նիկոլ Փաշինյանը 6 ամիս ժամանակ խնդրեց, որպեսզի երկրում կայունություն ստեղծի և որոշ հարցեր կարգավորի։ Բայց ի՞նչ է անում նա, բոլոր խնդիրները թողած, ողջ իրավական համակարգին ոտքի է հանել հանրության դեմ, որպեսզի զսպի ըմբոստությունը, ընդդիմախոսներին է ձերբակալում և խուզարկում նրանց տները։

Տպավորություն է, թե հենց նրանք են այս պահին մեր երկրում ամենամեծ խնդիրը։ Բոլոր հարցերը լուծել էինք, մնացել էր ընդդիմախոսների տանը խուզարկություններ կատարելը ու բարձրախոսներ գտնելը։ Նույնիսկ այսօր Փաշինյանը չի կարող խելքը գլխին մի բան անել, բայց պաղատում է, որ իրեն 6 ամիս էլ տալ։ Ո՞ր ինչ, ոչ մի բան նշանակություն չունի, միայն ինքն ու իր պաշտոնը։ Իր գերխնդիրը մեկ օր, մեկ ժամ, մեկ վայրկյան ավելի մնալ վարչապետի աթոռին, իսկ թե այդ ընթացքում երկիրն ինչքան խորն է խրվում ճահճում, նրա հոգսը չէ։


Մի բան էլ է Փաշինյանը, որպես օրվա «գործ», անում։ Նախարարների է փոխում կամ վերջիններս էլ չեն ուզում մնալ նրա հետ։ Սակայն այդ փոփոխությունը պահանջում է հստակ բացատրություն։ Առավել ևս՝ հիմա։ Ի՞նչ թերացումների համար է այս կամ այն նախարարը հեռանում, այսինքն ո՞րն է նրա մեղքը ստեղծված իրավիճակում։ Եթե այդ նախարարները պատերազմից հետո են հեռանում, Փաշինյանը պիտի գոնե հանրությանը բացատրություն տա, թե ինչում են նրանք թերացել։ Օրինակ պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարի փոփոխությունը ինչո՞վ է պայմանավորված։ Երբ նրա ոլորտին վերաբերվող աղաղակող խնդիրների ժամանակ Փաշինյանը նրան պաշտպանում էր ու պահում կառավարությունում, այդ ի՞նչ եղավ, որ պատերազմից հետո նրա աշխատանքը չգոհացրեց վարչապետին։ Բոլորին էլ ակնհայտ է, որ այս փոփոխություններով նպատակ կա հանրային դժգոհությունը մեղմացնել։ Բայց իզուր։ Բոլորն էլ գիտեն իրական մեղավորին և ով պիտի հեռանա իշխանությունից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ