Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 
  • «Փաստորեն, Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»

    «Փաստորեն, Հայրիկյանի քիլլերին ֆայլաբազարից էին բռնել»

    07.02.2013| 23:51
    Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն ԲԱԴԱԼՅԱՆԸ, խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի և հետագա զարգացումների մասին, ասաց, որ Սերժ Սարգսյանի ամենամեծ ռեսուրսը երկրից բացակայողներն են, որովհետև նրանց ձայները (300-400 հազար ձայն) հենց հօգուտ նախագահի են կեղծվելու:
  • Հիմա գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել

    Հիմա գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել

    07.02.2013| 17:35
    «Սուտ է։ Նման բան ասողները պատկերացնո՞ւմ են, թե դա ինչքան գումար կկազմի և որտեղի՞ց կառավարությունը պետք է այն փակի»,- ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։
  • «Կապույտ երազանքը» իրականությո՞ւն է դառնում

    «Կապույտ երազանքը» իրականությո՞ւն է դառնում

    07.02.2013| 14:27
    Ըստ ամենայնի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` նոր ոստիկան ստեղծելու «կապույտ երազանքը» իրականություն են ուզում դարձնել ոստիկանությունում։ Փետրվարի 7-ից ոստիկանությունն անցնում է բարեփոխումների երկրորդ փուլին։ Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց «Ոստիկանության բարեփոխումների» 2013-14 թվականների ծրագիրը, որը բաղկացած է 80 միջոցառումից։
  • Գրիպ էլ կա, գրիպ էլ

    Գրիպ էլ կա, գրիպ էլ

    06.02.2013| 18:06
    ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա ԲԱԲԱՅԱՆԻ տեղեկացմամբ` 2012-ին ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է բոտուլիզմի 22 դեպք` 37 տուժածով: Դեպքերից 3-ը Երևանում է գրանցվել, մնացածը՝ մարզերում։ 2013-ի առաջին ամսվա ընթացքում արդեն 10 դեպք է գրանցվել. սա, ըստ մասնագետի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր ցուցանիշ է:
  • «Ով էնպիսի լուր ասի»...

    «Ով էնպիսի լուր ասի»...

    06.02.2013| 17:15
    Գորիսի մամուլի ակումբի տեղեկացմամբ, փետրվարի 1-ից Սյունիքի մարզի 12 դպրոցներում (Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ, թիվ 2,3,5,6 հիմնական, Տաթևի, Շինուհայրի, Քարահունջի, Խնձորեսկի, Վերիշենի և Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցներ) սկսել է իրականացնել «Ով էնպիսի լուր ասի» նախագիծը:
  • Չքաղաքականացնել վիճակագրությունը

    Չքաղաքականացնել վիճակագրությունը

    06.02.2013| 16:31
    Վերջերս ՀՀ ոստիկանությունը տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն, Հայաստանում ընտրողների թիվը կազմում է շուրջ 2,5 մլն մարդ: Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՑ փորձեցինք ճիշտել` արդյոք այս թիվը համապատասխանո՞ւմ է իրենց թվերի հետ և արդյո՞ք ուռճացված չէ:
  • Կա՛մ ես եմ մոլագար, կա՛մ էլ...

    Կա՛մ ես եմ մոլագար, կա՛մ էլ...

    05.02.2013| 13:48
    Պարզվում է` Երևանի ավտոբուսներն աշխատում են մինչև 23.00-ն, սակայն քաղաքացիների որոշ մասը դրանից անտեղյակ է։ Պարզվում է նաև` երեկոյան ժամը 18.00-ից հետո որոշ բողոքավոր քաղաքացիների (այդ թվում` տողերիս հեղինակի) աչքում «Բոգդաններն» ու «Հունդայիները», ինչպես նաև չինական մանուշակագույն ավտոբուսները, այսպես ասած, «մտնում են», ինչպես բրդյա կիսավարտիքը լվացքից հետո։ Այսինքն, ուղևորներիս աչքին դրանք երթուղային միկրոավտոբուսների տեսքով են երևում։ Համենայն դեպս, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պատասխանից միայն սա կարելի է ենթադրել։
  • ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

    ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

    05.02.2013| 12:12
    ՄԱԿ-ը Սիրիայում իրականացնում է խմելու ջրի մաքրման գործընթաց։ Առաջիկա շաբաթներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարության և Կարմի խաչի հետ համագործակցությամբ, երկրի բոլոր 14 շրջաններ կհասցնի 1000 տոննա ջուր մաքրող նյութեր։ Այդ քանակությունը բավական է, որպեսզի 10 միլիոն սիրիացիներ (երկրի բնակչության կեսը) ապահովվեն մաքուր ջրով։ Համապատասխան նյութերը Սիրիա են տեղափոխվել Հորդանանի տարածքով։
  • «Երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների  համար երակը կտրվել է, կենդանաբանական  այգու դեմ ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել»

    «Երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների համար երակը կտրվել է, կենդանաբանական այգու դեմ ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել»

    05.02.2013| 11:26
    Երևանի կենդանաբանական այգու տնօրեն ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրույցը, բնականաբար, անդրադարձ է վերջերս այգում արձանագրված առյուծի անկմանն առնչվող պատմությանը և այգու շուրջ ծայր առած հերթական աղմուկին:
  • «Էրեկ լավ էր, քանց վուր էսօր»

    «Էրեկ լավ էր, քանց վուր էսօր»

    04.02.2013| 18:53
    Առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չնայած բարեփոխումներին` երթուղիները շարունակում են աշխատել ծանրաբեռնված, քաղաքացիները դժգոհում են նոր ավտոբուսների վատ որակից, համարային խառնաշփոթից: Քաղաքային տրանսպորտի բարեփոխումը ի՞նչ է ենթադրում և ե՞րբ կավարտվի: Խոսակցություններ են շրջանառվում, որ նույն երթուղում կգործեն և՛ ավտոբուս, և՛ միկրոավտոբուս: Միկրոավտոբուսը նախընտրող ուղևորները կվճարեն 200 դրամ: