ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07.05.2010 | 00:00

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը Ռուսաստանի Դաշնության բուհերում ուսանելու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական (77 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերենին։
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
դիմում մրցույթին մասնակցելու համար,
դիմում-հարցաթերթիկ,
ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը, իսկ ավարտական դասարանում սովորողները, առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված ,
բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ (ռուսերեն),
անձնագրի պատճենը,
ծննդյան վկայականի պատճենը (նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված),
արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,
3x4 չափսի 6 լուսանկար:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թ. ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան, ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 14-ը (ներառյալ) ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 562364):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան, 9 փող., 4) ս.թ. մայիսի 17 -ից մինչև մայիսի 25-ը:
http://www.edu.am/

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ