ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հայաստանում մինչ օրս հարյուրից ավելի աստղ է վաճառվել

Հայաստանում մինչ օրս հարյուրից ավելի աստղ է վաճառվել
04.05.2012 | 00:00

Եթե սիրում ես անհնարինը խոստանալ, աստղեր իջեցրու երկնքից:

Իսկ եթե չգիտես ինչ նվիրել սիրելիներիդ, աստղ նվիրիր:

Շտապենք ասել, որ աստղերի առքուվաճառքը Միջազգային աստղագիտական միության սկզբունքներով արգելված է: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ տեղեկացնում է, որ աստղեր վաճառող կազմակերպությունները, որպես կանոն, ոչ մի կապ չունեն աստղագիտության հետ:

«Իրականում ոչ թե աստղ են վաճառում, այլ թղթի կտոր, հավաստագիր են հանձնում, ուր գրվում է, որ այսինչ աստղը պատկանում է այսինչ մարդուն կամ անվանակոչվել է նրա անունով, որի ո՛չ բարոյական իրավունքն ունեն, ո՛չ առավել ևս, իրավաբանական»,- ասում է աստղագետը, տեղեկացնելով, որ «աստղային բիզնեսը» Հայաստան է թափանցել դրսից: Նման կազմակերպություններն ամենուր են: Ռուսաստանում, օրինակ, դրանք մի քանիսն են:

Հայաստանում մինչ օրս հարյուրից ավելի աստղ է վաճառվել: Մեկ աստղն արժե մոտ 30 000 դրամ:

Արեգ Միքայելյանը նշեց, որ միջազգային հեղինակային իրավունքով` աստղերին անուններ կարող է տալ հայտնաբերող հեղինակը, որից հետո հրապարակումների միջոցով տարածվում է այդ իրադարձությունը: Բիզնես կազմակերպությունների անվանակոչությունները մնում են թղթի վրա, դրանց մասին ոչ ոք չի իմանում: Երևակայական տերերին, հավանաբար, հաճելի է մտածել, որ հավաստագիր ունեն և սեփական տարածք` երկնքում:

Գործարքի «զոհ են դառնում» հիմնականում թույլ, անզեն աչքով չերևացող աստղերը: «Շոու բիզնեսի մի տեսակ է սա,- ասում է գիտնականը:- Բյուրականի աստղադիտարանը մեկ անգամ փորձել է անվանակոչություն անել, այդ կերպ շնորհակալություն հայտնել իր հովանավորներին: Իհարկե, նվիրել հովանավորությունից հետո, այլ ոչ գործարքի ձևով` մենք ձեզ աստղ կտանք, դուք մեզ գումար: Հստակեցնեմ նաև, որ խոսքն այն աստղերի մասին է, որ հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ