Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱՌ, ՈՐՔԱՆ ՈՒՇ ԳԱՍ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱՌ, ՈՐՔԱՆ ՈՒՇ ԳԱՍ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
29.11.2011 | 00:00

Երևանի քաղաքապետարանը շտապեցնում է նոր տարվա գալուստը։ Նոյեմբերի 23-ին Հանրապետության հրապարակում սկսվեց տոնածառի տեղադրման գործընթացը։ Ինչո՞ւ մեկ ամիս շուտ, գուցե քաղաքապետարանը մանկության գիրկը «մեկ օր» շո՞ւտ է շտապում ընկնել։ Դժվար թե։ Կարծում ենք` խնդիրը պայմանավորված է տնտեսական շահով, բայց ո՛չ հօգուտ քաղաքի։ Գաղտնիք չէ, որ սպառողական առաջին անհրաժեշտության և տոնական սեղանից անպակաս մթերքը թանկանում է, հենց քաղաքում հայտնվում է նոր տարվա «ուրվականը»։ Այժմ այդ գործընթացն արհեստականորեն արագացվել է։ Հանրապետության հրապարակի կանաչ գեղեցկուհին կնպաստի, որպեսզի նոյեմբերի վերջից թանկանա տոնական մթերքը, ինչը նշանակում է, որ գնաճը կայուն աճ կարձանագրի։ Այսպես թե այնպես, նոր տարվա նախաշեմին գնաճն անխուսափելի է, արժե՞ր արդյոք գործընթացն արհեստականորեն արագացնել։ Մի՞թե սա բխում է ժողովրդի շահերից։ Գուցե նրա մի հատվածի համար այն խիստ շահավետ է, սակայն միայն ա՞յդ հատվածն է ժողովուրդ կոչվում։ Եթե ենթադրենք անգամ, որ այդպիսով հատուկ քաղաքականություն է տարվում գյուղատնտեսության զարգացման, այսինքն, գյուղացու սոցիալական մակարդակի բարձրացման համար, ապա պետք է նկատենք, որ այն արդարացված չէ։ Այն պարզ պատճառով, որ շուկայում ոչ թե գյուղացին, այլ վերավաճառողն է առևտուր անում։ Եթե սրան էլ հավելենք այն փաստը, որ տոնական ապրանքների մեծ մասը նաև ներկրված է, ապա պետք է փաստենք, որ գնաճից շահելու են հիմնականում ներմուծողները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ