ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԼՌՈՒՄ, ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՏԻԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ՑԵԽԱԿՈԽ Է ԱՆՈՒՄ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԼՌՈՒՄ, ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՏԻԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ՑԵԽԱԿՈԽ Է ԱՆՈՒՄ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ
24.02.2012 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՆԴՐԱԴԱՐՁԻՆ
«Իրատես de facto»-ի փետրվարի 21-ի համարում պատմաբան Աբրահամ Ծատուրյանն անդրադարձել է 2011-ի նոյեմբերի 4-ին նույն թերթին տված իմ հարցազրույցին, ուր մասնավորապես ասել եմ. «Ես պատրաստվում եմ գրելու մեր ազգի բոլոր հոռի բարքերի մասին: Երբ խոսում ես պատմական փաստերի վրա հիմնված քո թերությունների մասին, դա հենց քեզ, քո ազգին է օգտակար, և դա կարող է անել միայն ուժեղ ազգի ներկայացուցիչը: Թքած ունեմ, թե ինչ կմտածեն թուրքն ու ադրբեջանցին, ինձ իմ ազգն ու նրա ճակատագիրն են հետաքրքրում: Դարերով ասում ենք, թե մեզ նմանը չկա, մենք ամենասիրունն ենք, ամենախելոքն ենք: Պիտի մեկ անգամ էլ չվախենաս ու վատը մատնացույց անես: Հովհաննես Այվազովսկու եղբայր Գաբրիել արքեպիսկոպոսն ասում էր. «Հայերը ձի հեծնան, Աստծուն կմոռնան, ձիեն իջնան, ձիուն կմոռնան»: Մենք սա էլ ունենք: Վատ կողմեր էլ ունենք, որոնց մասին պիտի խոսենք: Մենք լիարժեք ազգ ենք, չի կարելի միայն լավի մասին խոսել: Բայց եթե մի բան ասում ենք, պիտի լինի ապացուցելի, փաստական, ոչ թե փողոցային խոսակցության մակարդակի: Չպետք է վախենալ ճշմարտությունից. մենք 21-րդ դարում ենք ապրում»: Ահա այս հատվածի վրա հիմնվելով, ժուռնալիստական յուրահատուկ «պրիյոմ» կիրառելով, պարոն Ծատուրյանը փորձել է ցույց տալ մեր ժողովրդի առաքինությունները, ձեռի հետ ինձ հորդորելով նման գիրք չգրել:
Այս անդրադարձին չէի պատասխանի, բայց Աբրահամ Ծատուրյանը, ըստ երևույթին, պարզ-հայրենասեր է և, այս իմաստով, ինձ համար ընդունելի: Իրականում խնդրի հիմքն ավելի լուրջ է: Նա ինձ անվանում է գրող, բայց ես գրող չեմ, գրողները գրողների միությունում են: Ինձ անվանում է պատմաբան, բայց ես պատմաբան չեմ, պատմաբան են նրանք, ովքեր ավարտել են պատմական ֆակուլտետներ և օրնիբուն զբաղվում են իրենց մասնագիտությամբ: (ՈՒ քանի որ պատմաբան չեմ, չեմ ճանաչում Ծատուրյան-պատմաբանի):
Ես կրթությամբ լրագրող եմ և անցած 40 տարիներին թե՛ շուրջ հազար հոդվածներում, թե՛ մեկ տասնյակ գրքերում միայն ազգիս վեհությունն եմ լուսաբանել: Բայց ժամանակները փոխվել են («Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր»): Հայաստանը նմանվել է հեղուկով լի ըմպանակի, որի մեջ գդալ են դրել և անընդհատ խառնում են, ընդ որում, խառնում մեր իսկ ձեռքով: Թերմացքը, քափը, արատները, հոռի բարքերը պատել են գավաթի մակերեսը` առաքինությունները խեղդելով ներսում:
Այժմ տեղն ու ժամանակը չէ խոսելու հոռի բարքերի մասին, բայց կբերեմ մի պարզ օրինակ: Պարոն Ծատուրյանը Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանին որակում է «ոմն» բառով, այսինքն` մեր ամենաօգտաբեր հոգևորականներից մեկի կյանքն ու գործը ես հիմա պիտի պատմեմ և Այվազյանին պաշտպանեմ Ծատուրյանի՞ց: Սա հայրենասիրությո՞ւն է. սա հոռի բարք է: Այսօրվա թերմացքը մեր պատմության էջերում է, ես այդ էջերն եմ ուզում վեր հանել, մեր արատներն էլ ավանդույթներ ունեն:
Ի վերջո, կուզեի ուղղակի դիմել անդրադարձի հեղինակին. պարոն Ծատուրյան, հարգելիս, երբ հանրապետության նախկին վարչապետը` տիար Բագրատյանը, ցեխակոխ է անում մեր եկեղեցին ու սպառնում, թե պատրաստ է ուղղափառություն ընդունելու, ինչո՞ւ չեք անդրադառնում: Ինչո՞ւ եք լռում, երբ ճիճվազգին հայտարարում է, թե Հայաստանն իր համար ընդամենը մի կետ է քարտեզի վրա, երբ մեր ազգակիցն արտերկրում մզկիթ է կառուցում, երբ... Ո՞ր մեկն ասեմ: Բայց հարկ եք համարում մի ամբողջ հոդվածով ինձ հորդորել, որ մեր հոռի բարքերի մասին փաստական գիրք չգրեմ: Ի՞նչ գիտեք, թե ինչ եմ գրելու: Կարծում եմ, հասկանում եք, որ Ձեր հորդորը միայն ժպիտ է առաջացնում:
Մնում է` ինքս ինձ կարողանամ համոզել, դժվարը դա է:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ