Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Ինչո՞ւ է Ալիևն ազատում ձեռքերը

Ինչո՞ւ է Ալիևն ազատում ձեռքերը
21.06.2024 | 20:40

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում է ընդունվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։

Կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովն ասել է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ։

Անկասկած է, որ այս որոշման հետևում Ալիևն է, սակայն ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ այն կապ չունի COP 29-ի հետ:

Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններն արտահերթ ռեժիմով անցկացնելն Ալիևի ձեռքերը նոյեմբերին ազատում է այլ պատճառով:

Թերևս, Բաքվում հաշվարկել են, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանխատեսելիորեն միջազգային ուշադրության վակուում են առաջացնելու տարածաշրջանում, ինչը պատեհ առիթ կարող է լինել՝ էսկալացիա կամ նույնիսկ պատերազմ հրահրելու համար:

Ի վերջո, չմոռանանք, «Զանգեզուրի միջանցքը» ստրատեգիական խնդիր է մնում Բաքվի և Անկարայի համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ