Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ ՀՀ վարչապետը ժողովրդի զգոնությունը թմրեցնում է ու բթացնում

Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ ՀՀ վարչապետը ժողովրդի զգոնությունը թմրեցնում է ու բթացնում
20.06.2024 | 07:22

ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ գուժում է, թե աշնանն Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։

Իսկ ընդամենը երեկ Փաշինյանը Սյունիքում ավետում էր. «Վե՛րջ, էդ մաքառելու ժամանակները պրծան, եկել ա ապրելու ժամանակը»։

Այսպիսով, Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ ՀՀ վարչապետը ժողովրդի զգոնությունը թմրեցնում է ու բթացնում։ Ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը։ Կարծում եմ, մեկնաբանելն ավելորդ է։

Պարզապես ևս մեկ անգամ արձանագրենք պատմական հայտնի իրողությունը։ Եթե հայ ժողովուրդը չդիմադրեր իրեն ռազմականապես, ֆիզիկապես ու մշակութապես ոչնչացնել կամ ձուլել ցանկացող արտաքին գիշատիչ ու կայսերական ուժերին, աշխարհում հայոց հետքը վաղուց վերացած կլիներ։ Մաքառումն ու գոյության համար անդադար պայքարը հայության ամենաբարձր պատմական արժանիքներն են։ Պատահական չէ, որ մեր մեծերն ու հայ ժողովուրդը պայքարն են գովերգել ու փառաբանել, այլ ոչ թե հաճույքի համար դատարկ կյանքը։

Այն հայը, ով խորշում է ցեղասպան թշնամիների դեմ պայքարից ու մաքառումից, ցանկանում է հայոց կործանումը։ Նա բացեիբաց անցնում է թշնամու կողմը։ Իսկ այն հայը, ով լծվում է ազգային դիմադրական պայքարին, իր գործով իսկ նպաստում է Հայաստանի ու հայ ժողովրդի հարատևմանն ու զարգացմանը։ Այս պարզագույն ճշմարտությունը դավաճաններն ու թուլամորթները երբեք չեն հասկանա։ Ուրեմն, նրանց պետք է «հասկացնել»:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ