ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը ո՞նց կարող է խոշոր համարվել

10 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը ո՞նց կարող է խոշոր համարվել
06.06.2024 | 11:39

Կառավարության նիստում, անդրադառնալով 2029 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու Հայաստանի և Վրաստանի համատեղ ներկայացրած հայտին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչև 2029 թվականը Հայաստանում 3 խոշոր մարզադաշտ է կառուցվելու՝ 2-ը՝ 10 հազար, մեկը՝ 35 հազար նստատեղով։ Նախ, հայտնի չէ՝ Վրաստանի հետ համատեղ ներկայացրած հայտը ՖԻՖԱ-ն հաղթո՞ղ է ճանաչելու, թե՝ ոչ։ 2029 թվականին Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը որտե՞ղ են լինելու, որ մարզադաշտեր կառուցեն։ 21-րդ դարում, բացի Նիկոլ Փաշինյանից, ո՞վ է 10 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլի մարզադաշտը խոշոր համարում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ